Դաշնակցությունը հայտարարում է կոալիցիայից դուրս գալու մասին
Քաղաքականություն
02.10.2018 | 21:38ՀՅԴ-ն հետ է կանչում ՀՀ կառավարությունում իր ներկայացուցիչներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նշենք, որ ՀՅԴ-ն կառավարությունում ունի երկու նախարարական պորտֆել՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
ՀՅԴ-ն ունի նաև մարզպետի պաշտոններ: