«Անկախ դիտորդի» արձանագրած հիմնական խնդիրները Գյումրի և Փարաքար համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքը (կազմում՝ «Ուղղակի ժողովրդավարություն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
Վանաձորի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ներ) երկարաժամկետ դիտորդություն է
իրականացնում 2025 թ. մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին,
որի ընթացքում մինչ օրս արձանագրվել են մի շարք խնդիրներ:

 

Մասնավորապես՝

1. Մարտի 13-ին և 14-ին «Մեր քաղաքը» դաշինքը ղեկավարող Մարտուն Գրիգորյանը հրապարակել է
տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է իր անունից Գյումրիի փողոցներում անվճար խճապատում
(շիբինապատում) արվում: Սա, ըստ էության, հանդիսանում է ընտրողներին անվճար ծառայության մատուցման,
բարեգործության և քարոզչության մեկտեղում:
Քանի որ նշվածը քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված արարք է, դաշինքը դիմել է
դատախազություն՝ քրեական վարույթ հարուցելու և Մարտուն Գրիգորյանի գործողություններին քրեաիրավական
գնահատական տալու պահանջով:

2. Մարտի 16-ին հայտնաբերվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հեռացրել նախքան
նախընտրական քարոզարշավի ֆորմալ ժամանակահատվածը փակցված առնվազն 5 «բիլբորդերը», որոնք,
քարոզարշավի ժամանակահատվածում, պետք է լինեն միայն ըստ ԿԸՀ կողմից կատարված վիճակահանությամբ՝ բոլոր
քաղաքական ուժերի համար հավասար հնարավորություններ ընձեռելով: Ավելին, հայտնաբերվեցին նաև ՔՊ-ի մի
քանի տասնյակ և «Մեր քաղաքը» դաշինքի մի քանի հատ այլ մեծ պաստառներ, որոնք օրենքի խախտմամբ փակցված
են բազմաբնակարան շենքերի վրա:
Քանի որ նշվածը հանդիսանում է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի, համապատասխանաբար, 6-րդ և 2-րդ
մասերի խախտում, դաշինքը դիմել է Գյումրիի համայնքապետարան և ԿԸՀ` օրենքի խախտմամբ փակցված
պաստառները ժամ առաջ հեռացնելու պահանջով:

3. Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդիպում է կազմակերպել ցուցակը
գլխավորող Սարիկ Մինասյանի հետ, որին հրավիրվել էին տաբեր հարցերով քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանի
հետ հանդիպման համար Գյումրիի համայնքապետարանում հերթագրված անձինք (որոնք էլ մեզ ահազանգել են այդ
մասին): Այսինքն, Սարիկ Մինասյանը, ըստ այդ տվյալների, չարաշահելով քաղաքապետի ժ/պ լինելը, օգտագործել է
քաղաքապետարան դիմած քաղաքացիների անձնական տվյալները (հեռախոսահամարները) նախընտրական հանդիպման
կանչելու համար:
Նշված ահազանգը վկայում է Ընտրական օրենսգրքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի մի
շարք նորմերի խախտումների մասին: «Անկախ դիտորդը» դիմելու է ԿԸՀ և ԱՆ Անձնական տվյալների
պաշտպանության գործակալություն՝ ենթադրյալ արարքը կատարած անձանց ՎԻՎՕ, համապատասխանաբար, 40.8
հոդվածի 2-րդ և 189.17 հոդվածի 1-ին մասով տուգանելու պահանջով:

4. Մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի
նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որի ժամանակ Ռուսաստանի
Դաշնության (ՌԴ) Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը
հայտարարել է, որ Գյումրու ընտրությունները ՌԴ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն և որ ՌԴ-ի
իշխող ուժը սատարում է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։

Նկարագրվածի մասին «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունները հանդես եկան համատեղ
հայտարարությամբ՝ ընդգծելով այդ քայլի անօրինականությունն ու երկրի ներքին գործերին միջամտող բնույթը:
Նշվածի մասին «Անկախ դիտորդը» դիմելու է ԿԸՀ՝ պահանջելով տուգանել «Մայր Հայաստան» դաշինքի
քարոզչությանը միացած օտարերկրացիներին՝ ՎԻՎՕ 40.8 հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

Հ.Գ. Հարկ է առանձին հայտնել, որ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի երեք կազմակերպությունները
կուսակցությունների և դաշինքների առաջադրման փուլում արձանագրել են, որ դաշինքի գործընկեր և նախկինում
համատեղ դիտորդական առաքելություն իրականացրած «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն որոշակի
փոխկապակցվածություն ունի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի հետ, որի մասին դաշինքի
մյուս կազմակերպությունները չէին տեղեկացվել:

Կարևորելով առաքելության և դիտորդի վարքագծի կանոնները և «Անկախ դիտորդի» անաչառության հանրային
ընկալումը՝ ընդգծում ենք, որ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն ներգրավված չէ դաշինքի կողմից իրականացվող
դիտորդական առաքելության մեջ:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»,
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և
«Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ի