ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի հերթական նիստը

Լուրեր

14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերն ու նոր ծրագրերը,  ներկայացվել է  ընթացիկ ծրագրերի կատարողականը:

Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհներն ուղղվում են էներգախնայողության և շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Հայաստանը հիմնադրամին անդամակցում է արդեն 5 տարի: Այս 5 տարիների համար Հայաստանին հատկացված է 20 մլն եվրո և արդեն իրականացվում է 4 ծրագիր: Դրանք են Երևանի քաղաքային լուսավարության ծրագիրը, Կոտայքի կոշտ թափոնների ծրագիրը, Երևանի կոշտ թափոնների ծրագիրը և Երևանի հանրային շենքերի էներգարդյունավետության ծրագիրը:

ՎԶԵԲ-ի շրջակա միջավայրի և կայունության վարչության գործադիր տնօրեն Ալիստուր Քլարկի խոսքով` հանդիպման նպատակն է հիմնադրամի բոլոր դոնորների, Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև բոլոր վարկային կազմակերպությունների հետ մասին խոսել պոտենցիալ նախագծերի մասին, որոնց վերաբերյալ դեկտեմբերին որոշում կկայացվի: «Սա շատ կարևոր հանդիպում է, որի ընթացքում մենք կսահմանենք մեր ռազմավարությունը և առաջնահերթությունները: Հայաստանը հիմնադրամի ներդրողներից է: Կարևոր է, որ նմանատիպ բազմակողմ հիմնադրամների դեպքում շահառուն նաև որպես ներդրող հանդես գա», – նշել է Ալիստուր Քլարկը:

Նիստի ընթացքում քննարկվել են  երկու նոր՝ Գյումրու քաղաքային լուսավորության և Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրերը:   Գյումրու քաղաքային լուսավորության ծրագրի համար նախատեսվում է ներգրավել 2 մլն եվրոյի չափով դրամանորհ, իսկ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը ինովատիվ է, որն օժանդակելու է բանկային համակարգի միջոցով մասնավոր հատվածի վարկավորման դյուրինացմանը: