Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի հանդիպումը Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
02.10.2018 | 13:55Աշխատանքային այցով Աբխազիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։
Արցախի արտաքին գործերի նախարարին է ներկայացվել համայնքի ընթացիկ ծրագրերն ու համայնքի գործունեության հեռանկարային ուղղությունները:
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է հայկական սփյուռքի կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ նշելով Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ նպաստելու սփյուռքում հայապահպանության ծրագրերի իրականացմանը: