Ուրիշի գործառույթը վերցրել եք՝ փող չունենալով․ ընդդիմադիր պատգամավորը՝ Հակոբ Սիմիդյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետի վարարումից առաջացած հետևանքները՝ Կառավարությունը մշակել է նախագիծ, որով կսահմանվի գետերի հուների, ջրաբերուկների և կենցաղային աղբից մաքրման կարգը»,- այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն առաջարկում է սահմանել «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը, կսահմանվի նաև ջրօգտագործողի կողմից լիազոր մարմնին ջրօգտագործման թույլտվություն ներկայացնելու պահանջը:

«Օրինագծով նախատեսվում է Կառավարությանը տալ լիազորող նորմ՝ ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգի սահմանման համար, ինչպես նաև հստակեցնել մի քանի այլ նորմեր»,- հավելեց փոխնախարարը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, որ օրենքի նախագիծն ուղղված է գետերի ռիսկային հատվածների ճիշտ կառավարմանը: «Առաջարկվող փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթի են. դրանք արվում են, որպեսզի որևէ գետի մաքրման դեպքում թե՛ համայնքը, թե՛ այլ պետական մարմինը չկանգնեն հավելյալ բարդությունների առաջ»,- ներկայացրեց նախարարը։
Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանն իր դիտարկումները ներկայացնելով օրինագծի վերաբերյալ՝ ընդգծեց, որ գետերի հուների մաքրման հարցով պետք է զբաղվի Ջրային կոմիտեի ենթակայության տակ գտնվող «Մելորացիա» ՓԲԸ-ն, որին պետբյուջեից գումար է հատկացվում այդ գործառույթի համար։ Պատգամավորը, դիմելով Սիմիդյանին, ասաց, որ նախարարությունն ուրիշի գործառույթը վերցնում է իր վրա, որի համար գումար չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։