Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական տա՞լ. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ տեղեկություն ունեինք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։ Ավելի ճիշտ՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է Զեյնալյանի հետ քննարկել իրավիճակը՝ ասելով, որ հրաժարականը կլինի ստեղծված իրավիճակից լավագույն լուծումը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի համար իրենք իրականում ոչ թե դաշնակիցներ են, այլեւ հակառակորդներ, դրա ապացույցը «սեւերի» ճամբարում իրենց տեղավորելն էր, ինչպես նաեւ մի խումբ ազատամարտիկների հավաքն ու Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահ կարգելու մտադրությունները։

Երեկ մենք ողջ օրը փորձեցինք Զեյնալյանից կամ կուսակցության վարչության որեւէ անդամից ճշտել այս տեղեկությունը։ Մեր զանգին պատասխանեց միայն Լյովա Եղիազարյանը, ով հրաժարվեց այս թեմայով կարծիք հայտնել՝ ասելով, թե նման բան չկա։

Հարցին՝ իսկ Զեյնալյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունում, նետեց. «Արտակն իմ ընկերն է, ես չեմ ուզում խոսել այդ մասին»։

Ավելացրեց, որ վարչությունում այդ հարցը չեն քննարկել, կքննարկեն, թե ոչ՝ չգիտի։ Սուրեն Աբրահամյանն էլ ասաց, որ ինքը վարչության նիստերին չի մասնակցում, ուղղորդեց դեպի կուսակցության նախագահ։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: