Պետբյուջեից 7 մլն  550 հազար դրամ է ծախսվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների Հայաստան այցի համար

Լուրեր

27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
Բոլորը

Հայաստան-Թուրքիա կարգավորման նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար ծախսվել է 7 550 280 դրամ, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ մանրամասնելով, որ գումարը ծախսվել է տեղափոխման, կեցության և սննդի վրա։

ՊՈԱԿ-ից միևնույն ժամանակ հայտնել են, որ թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ից նաև փոխանցել են, որ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները գիշերել են «Արմենիա Մարիոթ հյուրանոցում»։

««Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներն արտաքին լսարանին ներկայացնելու գործառույթի շրջանակներում պարբերաբար իրականացնում է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկրներից լրատվամիջոցների ներկայացուցիչների, փորձագետների այցեր և մեդիատուրեր դեպի Հայաստան, ինչպես, օրինակ, արդեն իսկ իրականացվել են այցեր Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հնդկաստանից և Թուրքիայից»,- ընդգծել են ՊՈԱԿ-ից։

Ավելի վաղ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ  Ծառուկյանը Factor.am-ին ասել էր, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի»  նախաձեռնությամբ և պետբյուջեի հաշվին թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Հայաստան եռօրյա մեդիատուր էր կազմակերպվել։ Ըստ կենտրոնի տնօրենի՝ Հայաստան են հրավիրել թուրքական առաջատար և լայն լսարան ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ և՛ պետական, և՛ պրոիշխանական, և՛ ընդդիմադիր դիրքորոշում ունեցողների, ինչպես նաև հայալեզու «Ակոս» թերթի ներկայացուցիչը։

«ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր»,- նշել էր ՊՈԱԿ-ի տնօրենը։

Հավելենք նաև, որ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել թուրքական 10  լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

 

Մանյա Պողոսյան