Կասկած չունեմ, որ հատման որոշում է եղել. Բեգոյանը` բուսաբանական այգում ծառերի սպանդի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Մենք ո՞րտեղից գիտենք, որ բուսաբանական այգում ծառերի սպանդ է տեղի ունեցել, չենք կարող բացառել, որ հնարավոր է՝ ծառերը չորացած լինեին։ Այս մասին Factor TV-ի՝ ծառահատումների մասին հարցին ի պատասխան ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Եթե այդ ծառերը հատվել են գիտական խորհրդի կողմից՝ հիմնարկի որոշմամբ, ապա որևիցե խնդիր չեմ տեսնում, և, վստահաբար, կարող եմ ասել, որ այդ ծառերը հատման ենթակա են»,- ասաց Բեգոյանը՝ պնդելով, որ եթե այգուց են հատել, ուրեմն որոշում եղել է։

Նշենք, որ Երևանի բուսաբանական այգուց հատվել են 20-ից ավելի հաստաբուն ծառեր։ Երեկ Factor TV-ն այցելել էր այգու տարածք, արձանագրել, որ կաղնու արահետում մնացել են կոճղերը։ Տեղում հանդիպել էինք այգու պատասխանատուների` տնօրեն Ժաննա Հովակիմյանի, գիտական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանի և փոխտնօրեն, գլխավոր գյուղատնտես Նորիկ Շատոյանի հետ։ Նրանցից որևէ մեկը այդպես էլ փաստաթուղթ չէր տրամադրել, թե կաղնիներն ինչ հիմքով են կտրվել։ Տնօրենը փոխանցել էր` իր որոշմամբ հանձնաժողով է ձևավորվել, որպեսզի պարզեն` ինչ հիմքով են ծառերը կտրել։ Հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ կլինի 3 օրից։ Հաստաբուն կաղնիների հատման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելու հատկանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան