ՀԱՕԿ-ում հյուրընկալվել է պատանեկան օլիմպիական խաղեր մեկնող պատվիրակությունը

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հոկտեմբերի 6-ին Բուենոս Այրեսում կմեկնարկի պատանեկան օլիմպիական ամառային երրորդ խաղերը: Ինչպես տեղեկացրել ենք, մեր երկիրը կներկայացնեն 7 մարզաձևերի պատվիրակներ: Նրանք լիովին պատրաստ են և մարտական տրամադրությամբ հոկտեմբերի 3-ի լուսադեմին Երևան-Դոհա-Սան Պաուլո-Բունես Այրես չվերթով կմեկնեն մրցավայր. տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հոկտեմբերի 1-ին օլիմպիական պատվիրակությունը հյուրընկալվեց ՀԱՕԿ-ի աշխատակազմին: Աշխատանքային այցով արտերկրում գտնվող ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից մարզիկներին և մարզիչներին ողջունեց և խաղերում հաջողություններ մաղթեց նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը : Նա հետաքրքրվեց մրցուղերթի մեկնողների ընդհանուր պատրաստականության մասին: Մարզիչներն ու մարզիկներն ասացին, որ նախապատրաստական փուլերի ծրագրերը կատարվել են, ՀԱՕԿ-ը լուծում է տվել բոլոր հարցերին: Նրանք ապահովված են անհրաժեշտ մարզահագուստով, մասնագիտական որակյալ հանդերձանքով և որ շատ կարևոր է, մրցավայր են մեկնում մարտական տրամադրությամբ ու վարձահատույց կլինեն արժանապատիվ մրցելույթներով: Բուենոս Այրեսի ստուգատեսում մեր երկիրը կներկայացնեն ծանրորդներ Կարեն Մարգարյանը /77կգ / և Լիանա Գյուրջյանը /+63կգ /, հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60 կգ /, հրաձիգ Հայկ Բաբայանը /10մ օդամղիչ ատրճանակ /, թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը /73կգ /, լողորդ Արթուր Բարսեղյանը /ազատ ոճ 50մ, 100մ և բատերֆլայ ` 50մ/, գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան և ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը /55կգ /: Նրանց հետ են մարզիչներ Լիլիթ Հարությունյանը /գեղ. մամարմնամարզություն/, Հովհաննես Դավթյանը /ձյուդո/, Զորայր Մեքինյանը /թաեքվոնդո/, Արմինե Ավետիսյանը /լող /, Անդրանիկ Այվազյանը / հրաձգություն /, Գագիկ Խաչատրյանը, Մարտին Ալիխանյանը/ երկուսն էլ` հ/հ ըմբշամարտ/, Գևորգ Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը /երկուսն էլ` ծանրամարտ/: Պատվիրակության գլխավոր հանձնակատարն է Դերենիկ Գաբրիելյանը :