Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Խոր ցավով տեղեկացա մեր մեծ հայրենակցի` աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին: Համաշխարհային էստրադային արվեստում նա մի ողջ դարաշրջան էր, որն այլեւս միշտ կմնա մարդկության հետ, կմնա իր հեղինակած շուրջ ութ հարյուր երգերով, որոնցից շատ շատերը վաղուց դարձել են համաշխարհային էստրադային երգարվեստի գանձարանի մշտահմա մարգարիտները:

Եթե որպես երգիչ ու երգերի հեղինակ Շառլ Ազնավուրը սովորեցնում էր ինչպես ստեղծագործել, ինչպես անթերի կատարել իր անկրկնելի ու բոլորիս հոգեհարազատ շանսոնները, ապա որպես մարդ ու քաղաքացի՝ սովորեցնում էր անմնացորդ սիրով սիրել հայրենիքը: Եվ քսաներորդ դարակեսից ի վեր որքան մեծ ավանդ ունեցավ էստրադային երգարվեստի զարգացման ասպարեզում, նույնքան հսկայական վաստակ ունեցավ «Ազնավուրը` Հայաստանին» հիմնադրամի միջոցով Սպիտակի աղետալի երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում: Իսկ «Քեզ համար` Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում:

Աշխարհն այսօր կորցրեց հիրավի ականավոր երգչի: Իսկ Հայաստանն ու ողջ հայությունը հրաժեշտ են տալիս մեծագույն հայի, ով սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն իր երգերով, այլեւ իր հասարակական գործունեությամբ եւ մարդասիրության այն հզոր ալիքով, որը բարձրացրեց աղետյալ Հայաստանին օգնելու համար: Եվ մենք միշտ ջերմ կարոտով ու պայծառ թախիծով կհիշենք մեր մեծ հայրենակցին ու ժամանակակցին:

Ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Շառլ Ազնավուրի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը, որը, սակայն, բոլորիս վիշտն է»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: