Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, շարունակվում է Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակապահովման վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանի գործի քննությունը: Այսօր մեղադրող Գորիկ Հովակիմյանը հանդես է գալիս բացման խոսքով՝ ներկայացնելով մեղադրյալ Արմեն Սարգսյանի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

Նախորդ դատական նիստի ընթացքում էլ ներկայացվել է Վաչագան Ղազարյանի մեղադրանքը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Վաչագան Ղազարյանը դիմել է պաշտպանության նախարարին` Սերժ Սարգսյանին, այս գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանին, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց, և, օգտվելով նրանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, վերջիններիս դրդել է Հողային օրենսգրքի պահանջների խախտմամբ, այն է՝ հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում, շուկայական արժեքից ցածր գնով Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող հողատարածքը վաճառել իրեն։ Այս հողատարածքի հետ կապված նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է եղել Դատախազությունում։ Այդ վարույթի շրջանակներում Ղազարյանը շուրջ մեկ տարի առաջ հողատարածքը վերադարձրել է պետությանը, որից հետո քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով ու գործն ուղարկվել է դատարան՝ բուն քննության։

Թեև Ղազարյանը ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում վերադարձրել է հողատարածքները՝ քրեական գործի շրջանակներում մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրանքը չի ընդունում նաև Արմեն Սարգսյանը: Վաչագան Ղազարյանի գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում էր, երբ Սարգսյանի մասն ուղարկվել է դատարան, որից հետո այս երկու գործերը միասին են քննվում՝ դատավոր Տիգրան Դավթյանի վարույթում։

Factor TV-ն մարտի 3-ին գրել է, որ նախաքննության ընթացքում գտնվող գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը քննության առարկա հողատարածքներն օտարելու պահին եղել է ՀՀ պաշտպանության նախարարը:

 

Արաքս Մամուլյան