Ամո՛թ ձեզ․ լեզվակռիվ Արարատ Միրզոյանի և լրագրողների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր կառավարության նիստից հետո միջադեպ տեղի ունեցավ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և լրագրողների միջև։
Միրզոյանը նիստից հետո մերժեց լրագրողների ճեպազրույցի հրավերը։ Լրագրողներից մեկը ռեպլիկ արեց, թե «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», Միրզոյանը հունից դուրս եկավ։

«Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»,- հայտարարեց ԱԳ նախարարը։

Լրագրողն Միրզոյանին արձագանքեց. «Շնորհքը Ձեր արա՞ծն է, որ ձեռքը գրպանը դրած եք պատասխանում»։

Միրզոյանը շարունակեց ամոթանք տալ որոշ լրագրողների, նրանք էլ հակադարձեցին՝ «ամոթը Ձե՛զ»։

«Երբ ձեզնից որևէ մեկն ասում է՝ «մենակ թուրք գործընկերների՞ն եք պատասխանում», ես իրավունք ունեմ ասելու՝ ամո՛թ ձեզ, չափերի մե՛ջ մնացեք»,- հավելեց Միրզոյանն ու հեռացավ։

Մանրամասները՝ տեսանյութում։