Համաներումը կլիներ այս իշխանության լավագույն մարդասիրական քայլը․ ցմահ դատապարտվածները մեծ հույսեր էին կապում այս իշխանության հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ եկան նոր իշխանությունները, առաջին թեման, որը շատ քննարկվում էր,  համաներման հարցն էր, իշխանության գալուց հետո, սակայն, այդ խոսակցություններն անհետացան և, ի պատասխան հնչեցվող հարցադրումների, Կառավարության կողմից ստացան 0 արձագանք։ Այս մասին այսօր «Ինչո՞ւ է ուշանում համաներումը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Մարդիկ նստած բանտերում սպասում են, նամակներ  են ուղղում արդարադատության նախարարին և վարչապետին, սակայն պատասխան չեն ստանում։ Սա ես անմարդկային վերաբերմունք եմ համարում, քանի որ, եթե չի լինելու համաներում, այդ մասին պետք է ասել, որ  մարդիկ հանգիստ լինեն։ Ի՞նչն է խնդիրը, ինչպե՞ս կարելի է մարդկանց թողնել այդ վիճակում։ Հատկապես ցմահ դատապարտվածները մեծ հույսեր էին կապում նոր իշխանության հետ»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ թեև Արդարադատության նախարարությունից հնչում էին խոստումներ, որ արդեն իսկ պատրաստվում է հատուկ փաթեթ, սակայն ժամանակի ընթացքում դրանք էլ իրականություն չդարձան։

Ժաննա Ալեքսանյանը նկատեց, որ ցմահ դատապարտվածները մեծ հավատով էին լցված իշխանության նկատմամբ և որ այսօր կա հստակ  համաներման պահանջ, հետևաբար անհնար է չանդրադառնալ այս հարցին՝ ներում շնորհել կամ համաներում կիրառել։

«Կարծում եմ, որ իշխանությունները պետք է անեին համաներումը, դա կլիներ ամենամեծ մարդասիրական քայլը, որը կաներ այս իշխանությունը, սա կլիներ լավագույն քայլը, որը կարվեր»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։