Գրենլանդիայի ընտրություններում առաջատար են երկու ընդդիմադիր կուսակցությունները, որոնք կղզու անկախության կողմնակից են

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

Գրենլանդիայի ընդդիմադիր Demokraatit («Դեմոկրատներ») կուսակցությունը, որը հանդես է գալիս անկախության հանրաքվեի անցկացման օգտին, երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձայների 29,9%-ով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կուսակցությունը երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Մյուս ընդդիմադիր ազգայնական Naleraq կուսակցությունը, որը նույնպես անկախ, ստացել է 24,5% ձայն։

Երրորդ տեղը զբաղեցնում է իշխող ձախ-կանաչ կուսակցությունը՝I nuit Ataqatigiit (Ժողովրդական համայնք):

Այս քաղաքական ուժը, ինչպես նաև իշխող կոալիցիայի նրա գործընկերը՝ չորրորդ տեղը զբաղեցրած Siumut («Առաջ») կուսակցությունը, կողմ են անկախության հանրաքվեի անցկացմանը, սակայն դեռ չեն որոշել դրա անցկացման ժամկետը։

Քանի որ ոչ մի կուսակցություն չի ստացել բացարձակ մեծամասնություն 31-տեղանոց խորհրդարանում, առաջիկա օրերին կսկսվի կոալիցիա կազմելու գործընթացը։

Գրենլանդիան ինքնավար մարզ է Դանիայի կազմում։ Դանիայի հետ 2009 թվականի համաձայնագրով կղզին կարող էր անկախություն ձեռք բերել, բայց միայն հանրաքվեից հետո։

Գրենլանդիայում ընտրությունները կայացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիճահարույց հայտարարությունների ֆոնին, թե ԱՄՆ-ին Գրենլանդիան «անհրաժեշտ է» անվտանգության համար և պետք է միացվի երկրին։

Այս հայտարարությունները Թրամփն արել էր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո և չէր բացառել դրա համար «ռազմական ուժի» կիրառումը։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի