Դատախազի միջնորդությանն ավելի շուտ էի սպասում, ցանկանում են հետագայում ինձ կալանավորել․ Հովիկ Աղազարյան

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի համար սպասելի էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունն իրեն անձեռնմխելիություն զրկելու հարցով։ Ըստ նրա՝  ԱԺ-ում վարչապետի արած քաղաքական հայտարարությունը չէր կարող անհետևանք մնալ։

«Դատախազի միջնորդությանն ավելի շուտ էինք սպասում։ Դատախազությունը ցանկանում է ինձ անձեռնմխելիությունից զրկել, որպեսզի հետագայում Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն ներկայացնի դատարանին, որպեսզի ինձ կալանավորեն»,- Factor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ին միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությոնից՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Դատախազությունը ցանկանում է նախկին իշխանական պատգամավորի  նկատմամբ հետապնդում սկսել՝ առանձնապես խոշոր չափով  կաշառքի և պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով։

Հիշեցնենք՝ նախորդ տարի նոյեմբերին Հանրայինի եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել:

Նարեկ Զեյնալյանը մանդատն անմիջապես վայր էր դրել, Հովիկ Աղազարյանն էլ ասել էր, որ պատգամավորական մանդատը վայր չի դնելու։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել էր՝« Ոչ մի րոպե չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կձեռնարկվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար»։

Իսկ ինչպես է իրականացվում պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը և ինչ է սպասվում դատախազի միջնորդագրից հետո։  Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկում են Ազգային ժողովի թե՛ հերթական, թե՛ արտահերթ նիստով, քվեարկությունը գաղտնի է:
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 108 հոդվածի՝ 

  1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
  2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակություն.

3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:

4․Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

  1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
  2. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:


Տեղեկացնենք, որ ԱԺ առաջիկա լիագումար նիստը մարտի 25-ին է, ըստ ամենայնի, Աննա Վարդապետյանը ԱԺ  նիստերի օրն էլ կգա խորհրդարան՝ Աղազարյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից։

Հավելենք նաև, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ է խորհրդարանականների ձայների մեծամասնությունը, իսկ իշխող թիմի ձայները բավարար են:


Մանյա Պողոսյան