ՔՊ-ն չի պաշտպանի Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի պաշտոնում
Քաղաքականություն
01.10.2018 | 14:47«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ՔՊ-ն նպատակահարմար չի գտնում պաշտպանել Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրված Սևակ Միքայելյանի թեկնածությունը:
Նշենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է:
«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։
Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։
Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,- գրել է նա: