Թրամփի բանագնացն այս շաբաթ կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Լուրեր

09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
Բոլորը

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը ծրագրում է այս շաբաթվա վերջին մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով  իրավիճակին տեղյակ աղբյուրին։

Պուտինի հետ հանդիպումը նախատեսվում է անցկացնել երեքշաբթի Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և ուկրաինացի պաշտոնյաների միջև առանցքային հանդիպումից մի քանի օր անց, որը կկենտրոնանա Ռուսաստանի հետ պատերազմի հնարավոր հրադադարի վրա։

Սա կլինի նրա երկրորդ հանդիպումը Պուտինի հետ։ Թրամփի բանագնացը փետրվարի կեսերին մեկնել էր Մոսկվա՝ ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին ազատելու գործարքի շրջանակում, որն այն ժամանակ գտնվում էր ռուսական բանտում: Ուղևորության ընթացքում նա հանդիպել էր Պուտինի հետ։

Հինգշաբթի Ուիթկոֆը նախատեսում է մեկնել Մոսկվա, սակայն, ըստ իրազեկ աղբյուրի, ծրագիրը կարող է փոխվել՝ ելնելով Կատարում բանակցությունների հետ կապված իրավիճակից և Պուտինի ժամանակացույցից:

Երեքշաբթի երեկոյան նա կմեկնի Դոհա՝ միանալու Կատարի և Եգիպտոսի միջնորդներին Գազայի հատվածում պատանդառության և հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում։ Չորեքշաբթի նախատեսվում է նրա հանդիպումը Կատարի վարչապետի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի