Մենք պատրաստ ենք աջակցել, եթե Վերա Աղասյանի դիակի հարցով ՀՀ-ն և Ադրբեջանը որոշակի համաձայնության գան․ Զառա Ամատունի

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

«Հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին»,- այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։

Ադրբեջանցի պաշտոնյան հիշեցրել է, որ անցած տարի հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի զավակները Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից տեղեկացվել են նրա մահվան մասին։ Ադրբեջանական կողմից պնդում են, որ իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը՝ մարմինը հանձնելու համար։

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ  պատրաստ են աջակցել, երբ լինի որոշում։

«Մենք պատրաստ ենք աջակցել, եթե կողմերը՝ ՀՀ-ն և Ադրբեջանն այդ հարցի շուրջ գան որոշակի համաձայնության, որը նաև հարմար կլինի ընտանիքի համար»,- մեկնաբանեց ԿԽՄԿ-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչը։

Զառա Ամատունին նաև նշեց, որ իրենք Վերա Աղասյանի ընտանիքի հետ կապ ունեն։ Ըստ նրա՝ եթե Աղասյանի ընտանիքը  ցանկություն ունենա ԿԽՄԿ-ի հետ որևէ  բան քննարկել, իրենք բաց են այդ հարցում։

Վերա Աղասյանի դին  Հայաստան տեղափոխելու հարցով Ադրբեջանի հայտարարության վերաբերյալ Factor.am-ը հարցում է ուղարկել  ՀՀ ԱԳՆ-ը։ Պատասխանը ստանալու  դեպքում կներկայացնենք նաև Հայաստանի արտաքին գերատեսչության պարզաբանումը։ 

Հիշեցնենք, որ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ նախորդ տարի  հոկտեմբերին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սիրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդներ և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովն էլ  հայտնել էր, եթե մինչև 2025 թվականի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Վերա Աղասյանի դին, նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։

Մանյա Պողոսյան