Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին․ նա ներկուսակցական քարոզարշավ է սկսում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցցանցում գրառմամբ պաշտոնապես հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

«Ես այս ճամփորդությունը սկսում եմ նախ՝ թեկնածու դառնալու, ապա նախագահ դառնալու հավակնությամբ: Առողջ բանականության և կոնսենսուսի դեպքում Թուրքիան նորից կբարձրանա, և մենք որպես ազգ կվերադարձնենք մեր միասնությունն ու եղբայրությունը»,- նշել է Իմամօղլուն։

Նա նաև տեղաուղերձ է հղել՝ հայտարարելով․ «Իմ միակ մտահոգությունը, միակ երազանքն այս իշխանությունը քանդած պետական ​​կառուցվածքը, տնտեսությունը, ժողովրդավարությունը, իրավունքը, կրթությունը, առողջապահությունը վերականգնելն է։ Ես ուզում եմ պետությունը դարձնել ժողովրդի շահերի ու անվտանգության պահապան, այլ ոչ թե փոքր էլիտայի ծառայություն։ Մենք կարող ենք դրան հասնել միայն միասին: Մենք կարող ենք փոխել այս կոտրված համակարգը միայն սկզբունքային և առաքինի համերաշխության միջոցով, որտեղ յուրաքանչյուր քայլ որոշվում է ամենալայն կոնսենսուսով»։

Իմամօղլուն ներկուսակցական քարոզարշավ է սկսել։ Համաձայն սոցցանցերում արված գրառումների՝ մարտի 8-ին նա կլինի Իզմիրում և Կայսերիում, իսկ մարտի 9-ին՝ Ադանայում և Անթալիայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իմամօղլուն դիմում էր ներկայացրել՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախնական ընտրություններում երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի