Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է անում Եվրոպային արձագանքել ընդդիմադիրների դեմ կառավարության ճնշումներին

Լուրեր

06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը Բրյուսելում ունեցած ելույթում եվրոպացի օրենսդիրներին կոչ է արել համերաշխություն ցուցաբերել թուրքական ժողովրդավարության հետ, գրում է Turkish Minute-ը։

Ելույթ ունենալով Բրյուսելում Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի (S&D) խմբի նիստում՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը դատապարտել է քաղաքական դրդապատճառներով դատական հարձակումները ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ։ Նա պնդել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դատական համակարգն օգտագործում է որպես զենք՝ ճնշելու այլախոհությունը և խարխլելու երկրի ժողովրդավարական ինստիտուտները։

Օզելը կարևորել է իր կուսակցության հաղթանակը 2024 թվականի մարտին կայացած ՏԻՄ ընտրություններում, որոնցում այն 47 տարվա մեջ առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղը։

«Այս ընտրություններով մենք ցույց տվեցինք, որ թուրքական ժողովրդավարությունը մնում է ամուր, և որ մարդիկ մերժում են ավտորիտար իշխանությունը»,- ասել է նա եվրոպացի պատգամավորներին՝ նշելով, որ իշխող կուսակցությունը կրել է նաև իր ամենամեծ ընտրական պարտությունը ավելի քան երկու տասնամյակ առաջ իշխանության գալուց հետո։

Ընդդիմության առաջնորդը վկայակոչել է հետընտրական հարցումները, որոնք ցույց են տալիս, որ ԱԶԿ-ի անկումը շարունակվում է, և աջակցությունն անշեղորեն նվազում է։ Նա նախազգուշացրել է, որ ի պատասխան՝ կառավարությունն ակտիվացրել է իր ջանքերը՝ օգտագործելու իր ազդեցությունը դատական համակարգի վրա՝ ընդդիմադիր կուսակցությունների տեղական ադմինիստրատորներին հետապնդելու համար:

Օզելը մեղադրել է թուրքական կառավարությանը՝ դատարանների միջոցով ընդդիմադիրներին թիրախավորելու մեջ։ Նա, մասնավորապես, նշել է հայտնի ընդդիմադիր գործիչ Իմամօղլուի դեմ դատական գործերը, որը, ակնկալվում է, հաջորդ նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցն է լինելու։

«Դուք բոլորդ գիտեք, թե ինչ ճնշում է գործադրվում Թուրքիայում տեղական ժողովրդավարության վրա։ Մեր քաղաքապետարանները ենթարկվում են դատական հետապնդումների, իսկ ընդդիմադիր քաղաքապետերը բախվում են քաղաքական դրդապատճառներով դատավարությունների, որոնց նպատակն է նրանց պաշտոնանկ անել»,- ասել է Օզելը։

Նա զգուշացրել է, որ Թուրքիայի ժողովրդավարական ապագան կարող է վտանգվել, եթե այս մարտավարությունը շարունակվի։ Նա կոչ է արել եվրոպացի որոշում կայացնողներին վճռական դիրքորոշում ընդունել դատական համակարգի անկախությունը խաթարելու և ընդդիմության ձայները խլացնելու՝ կառավարության ջանքերի դեմ:

Խոսելով ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների մասին՝ ընդդիմության առաջնորդը նշել է, որ երկրի կապը Եվրոպայի հետ ոչ միայն քաղաքական ռազմավարության հարց է, այլև սոցիալական որոշում։

«Թուրքիայի ուղին դեպի Եվրոպա որոշվում է ժողովրդի կամքով։ Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ձգտումները համահունչ են եվրոպական արժեքներին։ Այդ իսկ պատճառով ԵՄ-ն չի կարող անտեսել այն, ինչ այսօր կատարվում է Թուրքիայում»,- ընդգծել է նա՝ նշելով, որ ներկայիս կառավարության վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ չի արտացոլում թուրքական հասարակության տեսակետները։

CHP-ի ղեկավարը նաև հաստատել է, որ իր կուսակցությունը պատրաստվում է մրցակցային նախնական ընտրությունների գործընթացին, որից, ըստ կանխատեսումների, Իմամօղլուն կարող է դուրս գալ որպես Էրդողանին մարտահրավեր նետող թեկնածու հաջորդ համընդհանուր ընտրություններում։

«Մեր անդամները քվեարկելու են մեր նախագահի թեկնածուի օգտին 2025 թվականի մարտի 23-ին կայանալիք նախնական ընտրություններում։ Այս գործընթացը բաց է լինելու մի քանի թեկնածուների համար, սակայն հանրային աջակցությունը և միլիոնավոր մարդկանց հովանավորությունը Իմամօղլուին դարձրել են ֆավորիտ»,- հայտարարել է Օզելը՝ ընդգծելով, որ ընդդիմության գլխավորած կառավարությունը կվերականգնի Թուրքիայի դատական համակարգի անկախությունը, կամրապնդի ժողովրդավարական ինստիտուտները և կվերականգնի վստահությունը եվրոպացի գործընկերների հետ և կոչ արել եվրոպացի օրենսդիրներին համերաշխություն ցուցաբերել Թուրքիայի ժողովրդավարական շարժման հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի