7-րդ դասարանցին ընկել է Ջրվեժի դպրոցի 3-րդ հարկի պատուհանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ դպրոցում արտառոց դեպք է տեղի ունեցել․ Factor.am-ը տեղեկություն է ստացել, որ աշակերտ է ընկել դպրոցի երրորդ հարկից։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ոստիկանները։

Դպրոցի բակում հավաքված ծնողները Factor.am-ին փոխանցեցին, որ երեխան իրեն նետել է դասարանի պատշգամբից։ Բակում հավաքված երեխաներն էլ խոսում էին, որ 7-րդ դասարանի աշակերտը, մոտենալով բաց պատշգամբին, դասարանում ասել է, թե պատուհանը փակում է, սակայն կանգնել է և ցած նետվել երրորդ հարկից։ Որևէ վարկածի պաշտոնական հաստատում չկա։

Դպրոցից մեզ փոխանցեցին, որ երեխայի առողջական վիճակի և դեպքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնել չեն կարող։

ՆԳՆ լրատվական ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ավելի ուշ կտեղեկացնեն դպրոցում երեխայի ընկնելու դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման մասին։

Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ անհատական դեպքերի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում։

Անի Թամրազյան