Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ Բաքվում անցկացված շինծու գործով հերթական դատական նիստին

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի սկզբում Վարդանյանի պաշտպան Ավրաամ Բերմանը վերաքննիչ բողոքով դիմել է դատարանին և միջնորդել իր պաշտպանյալին տրամադրել ծանուցագիր՝ բացատրելով նրա իրավունքներն ու պարտականությունները, լրացուցիչ պայմաններ ստեղծել գործի նյութերին, այդ թվում՝ դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու համար և տրամադրել ռուսերեն թարգմանությամբ նրան որպես մեղադրյալ ներգրավելու արձանագրությունը։

Դատարանը դիտարկել է միջնորդությունը։

Զեյնալ Աղաևը նշել է, թե Վարդանյանին տրվել է նախաքննության փուլում նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրող տեղեկանք, և դա հաստատվում է գործի նյութերով։ Նա նշել է, թե նրան տրվել է նաև բավարար ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն եթե Վարդանյանը ցանկանա ծանոթանալ գործի նյութերում պարունակվող փաստաթղթերին, այդ թվում՝ դատական նիստի արձանագրությունը, նրա համար կրկին կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

Ռուբեն Վարդանյանին կրկին ցուցմունք տալու հնարավորություն է տրվել, սակայն նա հրաժարվել է։

Այնուհետև գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը Վարդանյանին հարցեր է ուղղել մարդասիրական նպատակներով համահիմնադրված և գործող կազմակերպությունների նպատակների ու խնդիրների, Արցախում դրանց իրականացրած ծրագրերի մասին։ Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Թուգայ Ռահիմլին էլ Ռուբեն Վարդանյանին հարցրել է «VoMa» կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի հետ ունեցած հարաբերությունների, «WhatsApp-ի միջոցով նրանց նամակագրության և ձայնային հաղորդագրությունների և այլնի մասին։

Ռուբեն Վարդանյանն իրեն ուղղված հարցերից որևէ մեկին չի պատասխանել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 11-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի