«Առճակատումով մենք համագումարի չենք գնա». ԵԿՄ փոխնախագահը՝ Արամ Սարգսյանի ու Սասուն Միքայելյանի թեկնածությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
Բոլորը

ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ Արամ Սարգսյանն արդեն մոտ երկու ամիս դե ֆակտո ղեկավարում է ԵԿՄ-ն:

«Արամ Սարգսյանը դե յուրե ԵԿՄ ղեկավար չէ, բայց դե ֆակտո ինքն է ամեն ինչը կազմակերպում, ասում, անում»,- ասաց Կետիկյանը՝ հավելելով, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանն արգելել է ԵԿՄ-ում ժողովներ անել, խոսել ընտրությունների մասին:

Մեր հարցին, թե սա նշանակում է, որ որոշ ազատամարտիկների և ԵԿՄ կառույցների կողմից ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանն այսօր դուրս է եկել Արամ Սարգսյանի դեմ, Կետիկյանն այսպես պատասխանեց. «Ես չէի ուզի ասել՝ դեմ, ուղղակի առճակատումով մենք համագումարի չենք գնա: Եթե երկու թեկնածու է, հեչ բացառված չի, որ միասին նստեն, էս հարցը լուծեն»:

Արա Կետիկյանը 99 տոկոսով բացառում է, որ ԵԿՄ-ն երկու թեկնածուով համագումարի գնա: Ըստ նրա՝ նախապես հաստատված Արամ Սարգսյանի ընտրության հարցը ձգձգվել է, քանի որ նա խնդիր է դրել ԵԿՄ կազմում վերամիավորել ազատամարտիկների այլ կառույցներ և այդ ազատամարտիկներին հետ բերել ԵԿՄ:

«Ես չեմ ուզում շանսերից խոսել, որովհետև դժվար մենք երկու թեկնածուով գնանք համագումարի: Համենայն դեպս, մինչև էսօր նման բան չի եղել»,- նշեց Կետիկյանը:

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի թեկնածությանը, ապա Կետիկյանի խոսքով, Միքայելյանի թեկնածությունը նախ առաջարկել են ազատամարտիկներ, որոնք ԵԿՄ անդամ չեն, հետո են ԵԿՄ որոշ տարածքային կառույցներ աջակցել Միքայելյանի թեկնածությանը:

«Թեկուզ դե յուրե ճիշտ չէր դա, բայց այդ թեկնածությունը ևս սկսեց քննարկվել և տարածքային բաժանմունքներից մի քանիսն իրենց կարծիքն արտահայտեցին հօգուտ Սասուն Միքայելյանի: Ես էդտեղ որևէ ողբերգություն չեմ տեսնում»,- ասաց Կետիկյանը՝ հավելելով. «Ես անձամբ առաջարկել եմ Արամ Սարգսյանի թեկնածությունը, բայց դա չի նշանակում, որ Սասուն Միքայելյանի թեկնածությունը ճիշտ չէր լինի: Երկուսն էլ արժանի տղերք են, արժանի ԵԿՄ-ականներ են»:

Կետիկյանը նաև վստահեցնում է, որ երբևէ ԵԿՄ-ն իշխանության հետ սերտաճած չի եղել և իշխանության մահակը չի եղել: «ԵԿՄ-ն քաղաքական կառույց չէ: Մեր խնդիրը բանակի կողքին լինելն է: Եթե մենք բանակի կողքին ենք, ապա պետության կողքին ենք, ոչ թե իշխանության»,- ասաց Կետիկյանը:

Դիտարկմանը, թե ԵԿՄ-ն սատարել է թե՛ ՀՀԿ-ին, թե՛ Սերժ Սարգսյանին, ԵԿՄ փոխնախագահն ասաց. «Այո, մենք սատարել ենք բոլոր նախագահներին՝ հիմնականում ղարաբաղյան հարցի շուրջ, այսօր էլ սատարում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Ըստ Կետիկյանի՝ եթե երկրապահ ես, չի նշանակում չես կարող բիզնեսով զբաղվել, մի քիչ ավելի լավ ապրել: Իսկ ինչո՞վ է նոր Հայաստանի ԵԿՄ-ն տարբերվելու նախորդ Հայաստանի ԵԿՄ-ից ասաց. «Ոչնչնով»: «Նույն տղերքն են լինելու, մենք էս տղերքին չենք փոխելու, թեթև մորուքով տղերք բերենք, կամ ականջակալներով տղերք՝ թեթև քայլվածքով, ասենք՝ գիտե՞ք սրանք են մեր ԵԿՄ նոր անդամները»:

Մանրամասները դիտեք Արա Կետիկյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան