Ասֆալտի չեմպիոնը՝ Սևանից․Արմեն Ալավերդյանի ՍՊԸ-ն հաղթել է 19-ից 17 դեպքում․կոռո՞ւպցիա,թե՞ ըստ օրենքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

2020-2024 թվականներին Սևան համայնքում ճանապարհաշինարարությանն ուղղվել է 4․3 մլրդ դրամ։ 19 գնման մրցույթներից 17-ում հաղթել է Արմեն Ալավերդյանի ընկերությունը՝ «Ճան շին» ՍՊԸ-ն։ Ալավերդյանը նաև Սևանի ավագանու իշխող խմբակցության անդամ է՝ «Սարգիս Մուրադյան» դաշինքի ցուցակով։ 17 մրցույթում հաղթած «Ճան շին»-ը բոլոր պայմանագրերի արդյունքում ստացել է 3․2 մլրդ դրամ կամ միջոցների 76%-ը։ Այս փաստերը պարզել է «Ինֆոքոմ»-ը՝ հետաքննելով գնումների գործընթացը։ Պարզվել է նաև, որ ավագանու անդամ Ալավերդյանը տարեկան հայտարարագրերում չի նշել «Ճան շին» ՍՊԸ-ում իր 49% մասնաբաժինը և տնօրեն լինելու հանգամանքը։ Նա չի հայտարարագրել նաև 2022-ին ձեռք բերած բնակարանը, որն արտացոլված է պաշտոնի ստանձման հայտարարագրում։ Մինչդեռ նա պարտավոր էր շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր հայտարարություն ներկայացնել՝ ունենալով քաղաքական հարաբերություն Սևանի ղեկավարության հետ։ Համայնքապետը ևս այդ մասին չի ծանուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Համայնքապետարանից Factor TV-ի խնդրանքին ի պատասխան ի ցույց են դրել մրցույթում պարտված ՍՊԸ-ների կողմից բողոքարկման բացակայությունը՝ որպես դրական և մրցույթի անաչառությունը ապացուցող երևույթ։ Սակայն արդյո՞ք ինքնին կոռուպցիայի դրսևորում չէ պաշտոնատար անձի ընկերության հաղթանակը համայնքային գնումներում։

Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են Արմեն Խուդավերդյանը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցիչ, Տիգրանուհի Խալաֆյանը՝ ԿԿՀ Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ, Սևադա Ղազարյանը՝ Իրազեկ քաղաքացիների միավորման գնումների փորձագետ, Լյուսի Մանվելյանը՝ «Ինֆոքոմ»-ի լրագրող։

Ի դեպ, Սևանի համայնքապետարանը մերժել է այս քննարկմանը մասնակցելու մեր առաջարկը։ Հրավիրել էինք նաև Ֆինանսների նախարարության ներկայացուցչին։ Մեզ հայտնեցին, որ պետական գնումների թեմային լավատեղյակ է փոխնախարար Ավագ Ավանեսյանը, որը սակայն չի մասնակցել այս քննարկմանը՝ պատճառաբանելով իր խիստ գրաֆիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան