Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը․ ՊԵԿ-ի ուղեցույց

Լուրեր

23.02.2026 | 16:17
Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը
23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
23.02.2026 | 14:18
86-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած
23.02.2026 | 14:16
Եվրաբասկետ-2029․ Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
23.02.2026 | 14:10
Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն իրազեկում է սոցիալական ծախսի փոխհատուցման քայլերի հաջորդականության մասին։ Այսպես, եթե արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր և հաշվետու տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Փոխհատուցումից օգտվելու համար՝ նախևառաջ որպես սոցիալական ծախս կատարող՝ պետք է ունենաք այդ վճարման դիմաց Ձեր հանրային ծառայությունների համարանիշով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ  (ինվոյս), ապա հետևյալ քայլերի միջոցով կարող եք դիմել և հետ ստանալ  սոցիալական ծախսի համար վճարված գումարները․

 

Քայլ 1

Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկերի մարում/վերադարձ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։ Ի դեպ, համակարգ կարող եք մուտք գործել, ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ՝  Self Portal բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է՝ Apple App Store-ում՝ iOS-ի համար և Google Play Store-ում՝ Android-ի համար:

 

Քայլ 2

Վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» դիմումի ձևը։

 

Քայլ 3

Դիմումի համար բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Հաշվեհամարը լրացնելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը գրանցելու համար սեղմեք «Գրանցել» կոճակը։

 

Քայլ 4

Դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը։ Սեղմելով այս կոճակը՝ Դուք համաձայնվում եք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի Ձեր միասնական հաշվին։

 

Քայլ 5

Գրանցված դիմումը հայտնվում է գլխավոր էջի «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջին քայլով պետք է սեղմել ստորագրել կոճակը, ընտրել ստորագրության տեսակը և էլեկտրոնային տարբերակով ստորագրել դիմումը, ապա ստորագրելուց հետո սեղմեք «Հանձնել ՊԵԿ» կոճակը։

 

Վերջ, դիմումն ուղարկված է։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը։