ՄԻԵԴ-ը ճանաչել է Ադրբեջանում խոսքի ազատության խախտումները և տուգանել ադրբեջանական կառավարությանը

Լուրեր

26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ Ադրբեջանի Ռադիոյի և հեռուստատեսության ազգային խորհուրդը խախտել է խոսքի ազատությունը, երբ 2010 թվականին մերժել է Objektiv Radio-ին հեռարձակման իրավունք տրամադրել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Objektiv Broadcasting Company and Others ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուներն են «Օբյեկտիվ ռադիոն» և նրա հիմնադիրներ Մեհման Ալիևն ու Էմին Հուսեյնովը,ինչպես նաև «Այլընտրանքային ռադիոյի» հիմնադիր Ռասուլ Ջաֆարովը: Նրանք 2010 թվականին մասնակցել են 103.3 FM ռադիոհաճախականությամբ հեռարձակման լիցենզիա ստանալու մրցույթին։

Golden Prince ընկերությունն է հաղթող է ճանաչվել Հեռարձակման նախկին Ազգային խորհրդի անցկացրած մրցույթում։ Գործում նշվում է, որ ավելի ուշ պարզվել է, որ ընկերությունը կապված է նախկին պետական ​​պաշտոնյա Ալի Հասանովի հետ։ Թեև մրցույթի արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող դիմորդները պահանջել են  չեղարկել արդյունքները տեղական դատարաններում՝ վկայակոչելով Ազգային խորհրդի «մենաշնորհային» և կողմնակալ մոտեցումը անկախ լրատվամիջոցների նկատմամբ, ինչպես նաև մի շարք այլ խախտումներ, նրանց բողոքները չեն բավարարվել։

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ դիմումատուները հայց են ներկայացրել Եվրոպական դատարան, որ Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի որոշումը կամայական միջամտություն է իրենց արտահայտվելու ազատությանը։

Դատական ​​գործի քննության ժամանակ Ռասուլ Ջաֆարովն ու կառավարությունը համաձայնության են եկել, Ջաֆարովը համաձայնել է հետ վերցնել իր դիմումը, իսկ կառավարությունը համաձայնել է նրան վճարել 3000 եվրո փոխհատուցում։

Մյուս բողոքողները՝ «Օբյեկտիվ ռադիո» և նրա հիմնադիրներ Մեհման Ալիևն ու Էմին Հուսեյնովը, շարունակել են իրենց բողոքները։

Իր վճռում Եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է դիմումատուների խոսքի ազատությունը։ Դատարանը իր որոշման մեջ նշել է Ազգային խորհրդի ընթացակարգերի հետ կապված խնդիրները, այդ թվում՝ պատճառաբանված որոշման բացակայությունը, շահերի բախումը և խոսքի ազատության կամայական միջամտությունից համարժեք պաշտպանություն չտրամադրելը:

Որոշման համաձայն՝ կառավարությունը պետք է դիմողներին վճարի 4500 եվրո բարոյական վնասի փոխհատուցում և 2000 եվրո դատական ​​ծախսերի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի