ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը. 1in.am

Լուրեր

15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 12:02
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
15.07.2026 | 11:50
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարեկ Յուրեկը՝ Լեհաստանից և Կոստաս Մավրիդասը՝ Կիպրոսից կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական խաղաղ բնակչությանը օգտագործել որպես կենդանի վահան և շփման գծում ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննական մեխանիզմ: «2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել շփման գծում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանը բնակելի տարածքում տեղադրել է բազմակողմանի հրթիռային համակարգ, ինչի հետևանքով նրա սեփական քաղաքացիները դարձել են կենդանի վահան: Միջադեպը հանգեցրել է ադրբեջանական կողմի երկու քաղաքացիական անձանց ողբերգական կորստի: Մենք ցավում ենք երկու անմեղ զոհերի համար և ընդգծում, որ ինչպես այդ ողբերգությունից, այնպես էլ զինված ուժերի միջև մյուս բախումներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը համաձայներ ներդնել հետաքննության անկախ մեխանիզմ, որպեսզի հստակեցվի, թե կողմերից որ մեկն է խախտում հրադադարի ռեժիմը: ԵԱՀԿ Մինսկի խումբը դա առաջարկել է մի քանի անգամ: Հայկական կողմը համաձայնել է ներդնել այդ մեխանիզմը: Ցավոք, պաշտոնական Ադրբեջանը շարունակում է այն մերժել»,- ասված է եվրոպացի պատգամավորների հայտարարության մեջ. փոխանցում է 1in.am-ը:

Նրանք ընդգծել են, որ հետաքննության մեխանիզմը կարող էր օգնել խուսափել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, որի ընթացքում Ադրբեջանը գնդակոծել է հայկական գյուղերը, ինչի արդյունքում զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը՝ դպրոց գնալու ճանապարհին:

«Թալիշ գյուղում 90-ամյա ամուսինների դիերը դաժանաբար խոշտանգվել են ադրբեջանական ուժերի կողմից, նրանց ականջները եղել են կտրված: 2016-ի ապրիլից ադրբեջանական զինված ուժերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, այդ թվում «Իսլամական պետության» ոճով գլխատվել է հայ զինվոր Քյարամ Սլոյանը: Նրա կտրված գլխի նկարներն ադրբեջանական կողմը տեղադրել է սոցիալական ցանցերում, իսկ այդ դաժան սպանությունը ընդունվել է որպես հերոսական գործողություն: Այդ բարբարոսական գործողությունները, ցավոք, հանդիսանում են Ադրբեջանում հայատյացության հետևանք՝ բարձրագույն մակարդակով սնուցված գործողություններ, ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովի կողմից իր հայ գործընկերոջը կացնահարելը Բուդապեշտում, նույն Սաֆարովին Ադրբեջանում որպես ազգային հերոս ընդունելը»,- փաստել են պատգամավորները:

Կոստաս Մավրիդասը և Մարեկ Յուրեկը նշել են, որ հակամարտության կողմերի կորուստները ողբերգություն են և դրանք պետք է բացարձակ կերպով կանխվեն: «Անթույլատրելի է բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան՝ օգտագործելով բնակեցված տարածքներ, ապա քարոզչական նպատակով լուսանկարներ տարածելով: Հետաքննության մեխանիզմը պետք է անհապաղ ներդնել: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան և ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննության մեխանիզմ, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների և փոխվստահության համար»,- նշել են եվրոպացի պատգամավորները: