Վարորդն իրավունք ունի՞ ուղևորին իջեցնել. Factor TV-ն ուսումնասիրել է պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում համացանցում պարբերաբար տեսանյութեր են տարածվում, որ հասարակական տրանսպորտի վարորդները կա՛մ հրաժարվում են ավտոբուսը վարել, կա՛մ քաղաքացիներին իջեցնում են ավտոբուսից ուղեվարձը չվճարելու համար, կա՛մ կոնֆլիկտի մեջ են մտնում նրանց հետ և հրահանգում չտեսանկարահանել տեղի ունեցողը։

Արդյո՞ք վարորդներն ունեն նման իրավասություններ ու պարտականություններ․ Factor TV-ի տրամադրության տակ է հայտնվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների աշխատանքային պայմանագրի օրինակը։ Ըստ այդմ՝ վարորդները որևէ դեպքում իրավունք չունեն ուղևորին իջեցնել ավտոբուսից։ Պայմանագրով սահմանված մի քանի դրույթներով վարորդը պարտավոր է՝

  • ավտոբուսը շահագործելու ընթացքում չծխել, չմիացնել բարձր երաժշություն և չխոսել բջջային հեռախոսով,
  • անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • չթույլատրել ուղևորավարձի առձեռն վճարում,
  • ապահովել ուղևորների պատշաճ և բարեկիրթ սպասարկումը, հարգալից վերաբերվել անվճար երթևեկելու իրավունք ունեցող ուղևորների հետ։

Ձեռնափայտով տարեց մարդուն ավտոբուսից իջեցրած վարորդը նկատողություն է ստացել, քանի որ կարգապահական վարույթի շրջանակում նման առաջին դեպքն է եղել՝ Factor TV-ին ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ Ըստ նրա՝ երեկ 4 վարորդ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, իսկ փետրվարի սկզբից մինչ օրս աշխատանքից ազատվել է 15 վարորդ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ աջակցություն հայտնեց ավտոբուսների վարորդներին և ընդգծեց, որ լինում են միջադեպեր, երբ վարորդների կողմից արձագանքը կոշտ է լինում։ Ավինյանը, սակայն, չդատապարտեց ուղևորների նկատմամբ վարորդների վատ վերաբերմունքի դրսևորումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան