Լավրովը և Ուշակովը մեկնում են Սաուդյան Արաբիա՝ վաղը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասնակցելու․ Պեսկով

Լուրեր

24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սաուդյան Արաբիան որպես ռուս-ամերիկյան բանակցությունների վայր ընտրվել է երկու երկրների համատեղ որոշմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Էր Ռիադ կմեկնեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Ինտեֆաքսը։

«Սաուդյան Արաբիան հիշատակել է նախագահ Թրամփը, երբ նրանք խոսում էին հնարավոր գագաթնաժողովի հնարավոր վայրի մասին։ Այն ըմբռնման շրջանակում, որ այս վայրն ամբողջությամբ հարմար է և՛ ամերիկյան, և՛ ռուսական կողմերին, սա նման համատեղ որոշում է։ Այսօր, նախագահ Պուտինի հանձնարարությամբ, ԱԳ նախարար Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը մեկնում են Էր Ռիադ: Սպասվում է, որ երեքշաբթի նրանք հանդիպում կանցկացնեն ամերիկացի գործընկերների հետ, որն առաջին հերթին նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրի վերականգնմանը»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ հանդիպումը նաև նվիրված կլինի ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը և երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի