Ասիական զարգացման բանկն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս ներգրավված լինել «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման գործընթացում

Լուրեր

05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի գործունեության համակարգման գծով տնօրեն Սերգեյ Ուլատովին և ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանին. տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերը խոսեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ գործակցության ու դրա հնարավոր շարունակականության մասին։

Նախարարը նշեց, որ ներկա կառավարության առաջնահերթություններից են ճանապարհաշինությունը և որակյալ ճանապարհային ենթակառուցվածքներ ունենալը, և «Հյուսիս-հարավ»-ը նույնպես այդ առաջնահերթությունների շարքում է։

Աշոտ Հակոբյանը նաև հայտնեց, որ Ասիական զարգացման բանկն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս ներգրավված լինել ծրագրի իրականացման գործընթացում։

Հյուրերը նշեցին, որ ուրախ են դա լսել, որովհետև տարբեր դոնորների հետ ՀՀ կառավարության գործակցություններն այս ծրագրի շուրջ իրար հետ ուղիղ կապի մեջ են և որոշակիորեն նաև ԵԶԲ-ի հետ համագործակցության շարունակականության երաշխիք։