ՊԵԿ-ը՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։

«Մասնավորապես, օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն, թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Այս դեպքում տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման այլ ժամկետներ սահմանող իրավական որևէ այլ կարգավորում ներկայումս չկա։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին օրենսդրությունը տարանջատում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ «միության անձ» կամ «օտարերկրյա անձ» լինեու հանգամանքով։ Եթե ֆիզիկական անձը Միության մաքսային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում ունի մշտական բնակության վայր, ապա համարվում է «միության անձ»։ Հակառակ պարագայում, այսինքն, ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ ՀՀ-ում մշտական բնակության վայր չունենալու դեպքում, անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, ֆիզիկական անձը համարվում է «օտարերկրյա անձ»։

ՊԵԿ-ը հայտնում է, որ «միության անձը» ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցի համար առաջացող մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովի միշտ։ Իսկ «օտարերկրյա անձանց» համար 1-ին տրանսպորտային միջոցի ներմուծման համար այդպիսի պահանջ չի սահմանվում։ Սակայն վերջիններիս համար այդ պարտավորությունը կառաջանա, երբ առանց այդ տրանսպորտային միջոցը վերաարտահանելու՝ ժամանակավորապես կներմուծի 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցը։ «Օտարերկրյա անձը» նաև նման պարտավորություն կունենա մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելու դեպքում։ Տեղեկացվում է, որ Կառավարության 2023 թ․ նոյեմբերի 30-ի N 2060-Ն որոշմամբ ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունն ապահովվում է դրամական միջոցներով։ Միաժամանակ, սահմանված վճարման պարտավորությունների ապահովման չափը կարգավորված է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 6-րդ կետով։

Կոմիտեի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լինում են դեպքեր, երբ օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցը սկզբնապես ներմուծվելով օտարերկրյա անձի կողմից` շահագործման նպատակով հանձնվում է այլ անձանց (այդ թվում` ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիներին) և, միաժամանակ, ներմուծումն իրականացրած օտարերկրյա անձը լքում է երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը: Կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման վարքագծից, քանի որ ՀՀ սահմանը հատելու պահից այդպիսի տրանսպորտային միջոցը գտնվում է մաքսային հսկողության ներքո և ՀՀ-ում պետք է գտնվի հայտարարատուի (ներմուծողի) փաստացի տիրապետման և օգտագործման տակ։ Այսինքն, չի կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: ՊԵԿ-ը հայտնում է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է պատասխանատվություն․ ֆիզիկական անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության հանձնելն առաջացնում է տուգանք` այդ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 20 տոկոսի չափով»,- ասված է հայտարարությունում: