Գերմանիայում Էրդողանին արգելել են փակ սրահներում հանդիպումներ անցկացնել տեղի թուրքերի հետ

Լուրեր

13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հոկտեմբերի 27-29-ը Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում տեղի թուրքերի հետ նախատեսված դահլիճային հանդիպումները չեղարկվել են. փոխանցում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ծրագրված եղել 3 քաղաքներում:  Գերմանական իշխանությունների՝ թույլտվություն չտրամադրելու պատճառով Էրդողանի ներկայացուցիչների՝ Բեռլինի «Tempodrom», Դորտմունդի «Wetfalen» դահլիճները վարձակալելու դիմումները մերժվել են: Չեղարկվել է նույնիսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Եվրոպայի ներկայացուցչության միջոցով Քյոլնում կատարած դահլիճի ամրագրումը:

Նշվում է, որ Էրդողանին մնում է բավարարվել միայն «Adlon» հյուրանոցում գործարարների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումով:

Ավելացնենք, որ թուրք-գերմանական հարաբերություններում վերջին տարիներին առկա տևական լարվածությունը թուլացնելու նպատակ ունեցող այցը Գերմանիայում տարբեր շերտերի բացասական վերաբերմունքի է արժանանում:

Ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին:

Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել «Ձախերի» ու «Ազատ» դեմոկրատների», «Կանաչների» ու «Գերմանիայի համար այլընտրանք» կուսաակցությունների մի շարք ներկայացուցիչներ:

Սպասվում է, որ Էրդողանի այցի ժամանակ բողոքի ակցիաներ կարող են անցկացնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիր խմբերի, Գերմանիայի ձախակողմյան ուժերի կողմից:

Ելնելով վերոնշյալից՝ Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին: