Գործադուլը շարունակվում է․ ԶՊՄԿ-ն 5-րդ օրն է՝ կանգնած է․ ղեկավարությունը չի գնում զիջումների

Լուրեր

03.04.2026 | 11:55
Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
03.04.2026 | 11:52
Անարդարություն ենք տեսնում. եթե ծառայում են նույն դրոշի տակ, պետք է նույն ժամկետով ծառայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:41
Պենտագոնի ղեկավարը հեռացրել է բանակի գլխավոր գեներալին
03.04.2026 | 11:38
Հայաստանի գավաթում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
03.04.2026 | 11:36
Պայմանագրային զինծառայող է մահացել ․ ՔԿ
03.04.2026 | 11:33
Եկել եմ Պապիկյանից հավասարակշռություն պահանջելու. իմ տղան էլ թող 1,5 տարի ծառայի. զինվորի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:32
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառված տնային կալանքը կբողոքարկվի
03.04.2026 | 11:24
«Մի տնից 3 ցուցակ եք բերել, 57 հոգի մարդ ա, էսի իմ ու քո մեջ»․ ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:18
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
03.04.2026 | 11:12
Փաշինյան Աշոտը կռվել է, ուրիշ թագավորի տղեք չեն ծառայել. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:05
Նախիջևանի համազորային բանակի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2026» զորավարժություններին
03.04.2026 | 11:02
Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանն ուղղված աշխատանքները. ՈՒՂԻՂ
03.04.2026 | 10:54
«Վանեցյանենք դրա համար յան տվին․․․Սերժից բան ըլնելով բերեցին, ասեցին՝ վեկալեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:42
Իրանը հայտարարել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցել
03.04.2026 | 10:35
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել, Բուֆոնը ևս հեռացել է
Բոլորը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդեն 5-րդ օրն է` աշխատանքները դադարեցված են։ Գործադուլ հայտարարած աշխատողները պահանջում են աշխատավարձի 120-150 հազար դրամի բարձրացում։

ԶՊՄԿ աշխատակիցներից Անդրի Առաքելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ սպասում են իրենց պահանջների կատարմանը։

«Գործադուլը շարունակվում է, մենք մեր պահանջները ներկայացրել ենք, ղեկավարության կողմից դեռ այլ արձագանք չկա, բայց մենք սպասում ենք։ Մարդիկ հերթափոխով գնում գալիս են, իրենց ընտանիքները, տները թողել են, եկել պայքարում են։ Այնպիսի գնաճ է տեղի ունեցել, բայց ըստ դրա մեր աշխատավարձը չի բարձրացել։ Այս պահին մենք գիտակցում ենք, որ և՛ մեր պետությունն է տուժում և մենք, չենք ուզում մեր պետությանը վնաս պատճառենք։ Երեկ քվեարկությունը ցույց տվեց, որ 2440 հոգի կողմ է քվեարկել, այսինքն՝ այս պահին կոմբինատի 50 տոկոսից ավելին կողմ է այս գործադուլին»,- նշեց ԶՊՄԿ աշխատակիցը։

Նրա խոսքով՝ ԶՊՄԿ արհմիությունը սխալ դիրքորոշում է ընտրել։

«Մենք մինչև այս գործադուլ կազմակերպելը իրենց տեղեկացրել ենք։ Գործադուլը սկսել է հանքաքարի ջարդման, տեղափոխման արտադրամասից, մենք իրենց մեկ ամիս առաջ դիմում ենք ներկայացրել, ստորագրահավաք է եղել, իրենք էլ մեզ ասել են՝ հա, գնացեք, մենք ձեր պահանջները կկատարենք մինչև հունվար։ Մինչև հունվարի 31-ը սպասել ենք, ոչ մի փոփոխություն չեղավ։ Ասացին՝ սպասեք մարտից։ Ամեն ամիս խաբելո այդպես մնաց։ Այլ հիմնարկներում բարձրացում եղել է, ով էլ հիմա եկել է, եկել է աջակցի այն մարդկանց, ում աշխատավարձը ցածր է ու ԶՊՄԿ-ն էլ սխալ տեղեկատվություն է տարածում, որ մենք անիրատեսական բաներ ենք պահանջում։ Իրենք մեզ հետ բանակցությունների չեն գալիս։ Հիմա մեր առաջին խնդիրն այն է, որ խաբել են, ասել են հունվարին կանենք ու չեն արել»։

ԶՊՄԿ-ն չի քննարկում աշխատողների ուզած չափով աշխատավարձի բարձրացման հարցը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանը։

«Ընկերության աշխատանքը կանգնած է, ուրբաթ օրվանից չի աշխատում։ Դժվար է ասել՝ քանիսն են միացել գործադուլին, քանի որ գործադուլ անող աշխատակիցները փակել են ճանապարհը ու եթե մյուս աշխատակիցները ուզենային էլ, չէին կարող հասնել աշխատանքի։ Աշխատավարձի բարձրացման նախաձեռնությունը սկսել է հենց ղեկավարությունը։ Նախաձեռնվել է աշխատավարձի բարձրացում, որովհետև կար նույն աշխատանքը կատարող մարդկանց միջև աշխատավարձի տարբեր չափ և այդ անարդարության դրսևորումը վերացվնելու համար ընկերությունը նախաձեռնեց համահարթեցման նախագիծը։ Ըստ դրա՝ բոլորի աշխատավարձը պետք է բարձրանար, բայց տարբեր չափերով, այս բարեփոխումն անցյալ տարվածից մշակված է և իրականացվում է, բայց մեր գործընկերներին այս մոտեցումը դուր չեկավ։ Համահարթեցման բանաձևով առաջարկվում էր 3-20 տոկոս բարձրացում»,- նշեց ընկերության ներկայացուցիչը։

Հարցին՝ ԶՊՄԿ ղեկավարությունը քննարկո՞ւմ է աշխատակիցների պահանջը կատարելու և նրանց պահանջած չափով աշխատավարձը բարձրացնելու հարցը, Մարգարյանն արձագանքեց․

«Ո՛չ, իրենց նշած չափով բարձրացում չի նախատեսվում, ղեկավարությունը տրամադրված չէ զիջումների։ Առհասարակ տեղի է ունենում բարձրացում՝ այն չափով, որ նշեցի՝ 3-20 տոկոսով»։

Անժելա Պողոսյան