Ռոմանոս Պետրոսյանը սխալվում է․ Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 590 հազար դրամ է

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ակնհայտ կեղծ տեղեկություն է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պնդելով, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում։

Ռոմանոս Պետրոսյանն այս թեմային անդրադարձել է Factor.am-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք հեղափոխական արժեքների մեջ է տեղավորվում այն, որ Գարիկ Սարգսյանը կողմ է քվեարկել ինքն իրեն մեկ աշխատավարձի չափով պարգևատրելու որոշմանը։ Նման նախագիծ Վեդիի ավագանին քննարկել է 2024 թվականի վերջին նիստին, արդյունքում՝ Գարիկ Սարգսյանը ստացել է 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ։

«Եթե չտրամադրեր իրեն պարգևավճար, կասեի՝ կեցցե՛ս, Գարիկ ջան, բա դու ո՞նց ես ապրում ամսական 200 հազար դրամ աշխատավարձով»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանի պնդումը, թե Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 200 հազար դրամ է, սխալ է։ Factor.am-ն ուսումնասիրեց Վեդի համայնքի ավագանու ընդունած որոշումները և պարզեց, որ համայնքի ղեկավարի աշխատավարձն՝ այս դեպքում Գարիկ Սարգսյանինը, կազմում է 590 հազար դրամ։ Ավագանին այս որոշումն ընդունել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին։

 

Նարեկ Կիրակոսյան