Չինաստանը և Հնդկաստանը դադարեցրել են ռուսական նավթի գնումները․ Reuters

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Չինաստանը և Հնդկաստանը դադարեցրել են ռուսական նավթի գնումները մարտ ամսվա մատակարարումների համար՝ կապված ԱՄՆ պատժամիջոցների տակ չընկնող լցանավերի բեռնափոխադրումների թանկացման հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թրեյդերներին:

Ռուսական ESPO նավթի պրեմիումը, ICE Brent-ի համեմատ, աճել է 3-5 դոլարով՝ մեկ բարելի դիմաց, գրում է Reuters-ը։ Նշվում է, որ Չինաստանի երթուղու վրա գտնվող Aframax տանկերի բեռնափոխադրումների գները բարձրացել են մի քանի միլիոն դոլարով:

Հնդկաստանի խոշորագույն նավթավերամշակող Indian Oil Corp-ը գործակալությանը հայտնել է, որ ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է մարտի 31-ին, բախվել է ռուսական նավթի ներմուծման կրճատման:

Ռուսական նավթի մասնաբաժինն ընկերության ներմուծման մեջ ֆինանսական տարվա առաջին ինն ամիսներին նվազել է մինչև 25%՝ 2023-24 թվականների 30%-ից, հայտնել է ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Անուջ Ջայնը։ Ջայնն ասել է, որ նավթի պակաս չկա, և ընկերությունը կգնի ռուսական հումք միայն այն դեպքում, եթե ստանա «ողջամիտ զեղչեր»:

Հունվարի 10-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ։ Մոտ 180 լցանավեր ենթարկվել են սահմանափակումների։ Ավելի ուշ Bloomberg-ը հայտնել է, որ Հնդկաստանը կհրաժարվի լցանավերի բեռնաթափումից, որոնք ենթակա են ԱՄՆ պատժամիջոցների:

Reuters-ը գրել է, որ ԱՄՆ-ը Հնդկաստանից պահանջել է բեռնաթափել ռուսական նավթը լցանավերից մինչև փետրվարի 27-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի