Բաքուն Մոսկվային միջազգային ատյաններով է սպառնում՝ պնդելով, որ ադրբեջանական օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից Սիրիայից բերված «Պանցիր»-ով

Լուրեր

24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանական իշխանամերձ Caliber.Az-ը նոր տեղեկություններ է հաղորդում Ակտաուի մերձակայքում ադրբեջանական օդանավի կործանումից։ Նշվում է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ Ռուսաստանում անցկացված քրեական գործի հետաքննությունը հաստատել է, որ ինքնաթիռը խոցվել է «Պանցիր Ս-1» հակաօդային պաշտպանության համակարգով։

Այս համակարգը Ռուսաստան է տարվել Սիրիայից։ Նաև, ըստ հրապարակման, ռուսական հետաքննությունը հաստատել է ադրբեջանական ինքնաթիռի դեմ ռադիոէլեկտրոնային համակարգերի կիրառումը, ինչի հետևանքով օդանավի կառավարման համակարգն անջատվել է։

«Ռուսաստանում հետաքննությունը պարզել է ոչ միայն քաղաքացիական ինքնաթիռի վրա կրակ բացած անձին, այլև հրաման տվողին։ Ավելին, մեր խմբագրությունն արդեն գիտի այդ մարդկանց անուններն ու կոչումները, և մենք անպայման կկիսվենք այս տեղեկատվությամբ ընթերցողների հետ ճիշտ ժամանակին։ Միևնույն ժամանակ, մենք դիմում ենք Կրեմլի պաշտոնյաներին. վստա՛հ եղեք, մեզ արդեն հայտնի է ողբերգության անմիջական պատասխանատու զինվորականների անուններն ու կոչումները։ Իհարկե, դուք կարող եք շարունակել հավատարիմ մնալ ճշմարտությունը թաքցնելու գծին՝ դառնալով հանցագործության մեղսակից։ Կամ դուք կարող եք անել պատվաբեր գործ՝ չձգձգել գործընթացը և ընդունել ողբերգության պատասխանատվությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Փաստորեն, Բաքուն Մոսկվային ևս մեկ անգամ կոչ է անում ընդունել մեղքն ու պաստասխանատվություն ստանձնել՝ հիշեցնելով, թե Ադրբեջանն Արցախում 2023 թվականի սեպտեմբերին ռուս խաղաղախահների սպանության ու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ռուսական ուղղաթիռի խոցման համար ներողություն է խնդրել ու, իբր, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, ինչի փաստացի ապացույցներ, սակայն, չկան։

ՌԴ-ի կողմից օդանավի կործանման մեղքը չընդունելու դեպքում Բաքուն սպառնում է դիմել միջազգային ատյաններին։

«Իրազեկ աղբյուրները մեզ հայտնեցին, որ եթե Ռուսաստանը փորձի փակել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, Ադրբեջանը կդիմի միջազգային իրավական մարմիններին։ Ավելին, ադրբեջանա-ռուսական հարաբերություններում բեկումնային կետ կդառնա պատասխանատվությունն ընդունելուց հրաժարվելը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- գրում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը՝ հավելելով, թե Ռուսաստանին մնացել են մի քանի բարեկամ պետություններ, և Մոսկվան կարող է կորցնել ևս մեկին, այս անգամ՝ Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևն այսօր հայտնել է, որ երկրի Տրանսպորտի նախարարությունը հաջորդ շաբաթ կարող է հրապարակել Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL-ի օդանավի կործանման հետաքննության նախնական արդյունքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի