Թրամփը հրաման է ստորագրել Ջոն Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը գաղտնազերծելու վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել Ջոն Քենեդիի, Ռոբերտ Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների հետ կապված փաստաթղթերը հրապարակելու մասին, գրում է CNN-ը։

«Դա մեծ բան է: Շատ մարդիկ սպասում են դրան երկար տարիներ, տասնամյակներ»,- ասել է Թրամփը՝ ստորագրելով գործադիր հրամանը Օվալաձև աշխատասենյակում:

Նա նշել է, որ ամեն ինչ կբացահայտվի։

Ջոն Քենեդիի սպանության հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր արդեն բացահայտվել են, այդ թվում՝ Բայդենի վարչակազմի օրոք հրապարակված 13,000 փաստաթղթերից բաղկացած փաթեթում։ Փաստաթղթերից շատերը, սակայն, խմբագրվել են:

«Նրանց ընտանիքները և ամերիկացի ժողովուրդն արժանի են թափանցիկության և ճշմարտության: Ազգային շահերից է բխում այդ սպանություններին առնչվող բոլոր գրառումներն առանց հապաղելու վերջապես հրապարակել»,- ասված է Սպիտակ տան հրամանում։

Այդ փաստաթղթերը, սակայն, անմիջապես չեն հրապարակվելու։

2023 թվականին Ազգային արխիվն ավարտել էր 1963 թվականին Ջոն Քենեդիի սպանության հետ կապված գաղտնի փաստաթղթերի վերանայումը, որի 99 տոկոսը հանրությանը հասանելի էր դարձել։ Այնուհետև նախագահ Ջո Բայդենն մի հուշագիր էր թողարկել՝ հավաստելով, որ արխիվագետն ավարտել է ստուգումը և հաստատել, որ գաղտնազերծման համար մաքրված մնացած փաստաթղթերը հրապարակվել են՝ պահպանելով նախապես սահմանված ժամկետը:

Չնայած նախագահների, այդ թվում՝ Թրամփի նախկին խոստումներին՝ հրապարակել այդ փաստաթղթերը, ԿՀՎ-ն, Պենտագոնը և Պետքարտուղարությունը դեռևս ունեն փաստաթղթեր, որոնք հրաժարվում են հրապարակել: Այդ փաստաթղթերը գաղտնի պահելու հիմնավորումը հիմնականում պայմանավորված է գաղտնի աղբյուրների ինքնությունը պաշտպանելու ջանքերով, որոնք դեռ ողջ են կամ կարող են ողջ լինել, ինչպես նաև պաշտպանության մեթոդները:

Որպես նախագահ՝ Թրամփը համաձայնել էր չհրապարակել Քենեդիի սպանության հետ կապված փաստաթղթերի ամբողջ փաթեթը՝ ազգային անվտանգության պաշտոնյաների խնդրանքով։ Սակայն 2024 թվականի նախընտրական արշավի ժամանակ նա նշել էր, որ կհրապարակի մնացած փաստաթղթերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի