ԵՄ-ն նախազգուշացնում է արդեն 2028 թվականին ռուսական հարձակման սպառնալիքի մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը կարող է ռազմական ագրեսիա սկսել Եվրամիության երկրներից մեկի դեմ արդեն 2028 թվականին, նախազգուշացրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Մեր ազգային հետախուզական ծառայություններից շատերը մեզ տվյալներ են տալիս, որ Ռուսաստանը կարող է ստուգել մեր պաշտպանական պատրաստվածությունը երեքից հինգ տարի հետո»,- ասել է Կալլասը ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական պաշտպանության գործակալության (EDA) տարեկան համաժողովում։

Նա մանրամասներ չի ներկայացրել Կրեմլի ագրեսիայի հավանական ծրագրերի մասին։ Միաժամանակ, Կալլասը ենթադրություն է հայտնել, որ Եվրոպան ժամանակ է շահում, քանի դեռ Ուկրաինան պաշտպանվում է ռուսական ներխուժումից: Հետևաբար, ԵՄ-ի առաջնահերթությունը մնում է Կիևին շարունակվող ռազմական օգնությունը:

«Կասկած չկա, որ մենք կարող ենք ավելին անել Ուկրաինային օգնելու համար: Մեր օգնությամբ նա կարող է հաղթել պատերազմում»,- վստահեցրել է եվրոպացի գործիչը:

ԵՄ բարձրաստիճան դիվանագետը կոչ է արել միության անդամ երկրներին ավելացնել ներդրումները պաշտպանության ոլորտում և ոչ միայն գումար ծախսել պատերազմը կանխելու, այլ նաև դրան նախապատրաստվելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավացի է, երբ ասում է, որ եվրոպացիները բավականաչափ չեն ծախսում պաշտպանության վրա, շեշտել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Կայա Կալլասի խոսքով՝ Մոսկվան ներկայում գրեթե հինգ անգամ ավելի շատ բյուջե է ծախսում ռազմական նպատակների համար, քան Բրյուսելը. 2024 թվականին ԵՄ երկրների պաշտպանական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի միջինը 1,9 տոկոսը, մինչդեռ Ռուսաստանի ցուցանիշը կազմել է 9 տոկոս:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի