Էրդողանը խոսել է Թրամփի հետ ընկերությունից ու խոստացել Պուտինի հետ քննարկել Սլովակիա գազի մատակարարման հարցը

Լուրեր

10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Անկարայում նախագահական համալիրում նախօրեին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ  կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցին, որ Թրամփը իր վերջին հայտարարություններում բազմիցս հիշատակել է Թուրքիայի նախագահի հետ իր մտերմությունը, Էրդողանն արձագանքել է․

«Մեզ համար շատ կարևոր է պահպանել այն ընկերությունը, որն ունեինք առաջին ժամկետում»։

Էրդողանը, հիշեցնելով, որ Թրամփի հետ խոսել է ընտրություններում հաղթանակի հաջորդ օրը, ասել է, որ այդ ընթացքում նախնական զրույցներ են ունեցել։ Նա նաև խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու Թրամփի խոստումներից։

«Թուրքիան աշխարհում պատերազմների կողմնակից չէ։ Մենք խաղաղության կողմնակից ենք։ Մենք պետք է հնարավորինս շուտ կարգավորենք այս խնդիրը: Այս հարցերը մենք կքննարկենք պարոն Թրամփի հետ մեր հանդիպումներում և համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Ես ցանկանում եմ, որ պարոն Թրամփի երկրորդ ժամկետը բարենպաստ լինի ողջ մարդկության համար»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նաև մեկնաբանել է Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարումների հարցը, նշելով, որ Սլովակիան հայտնվել է ծանր վիճակում այն ​​բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրել է Սլովակիային գազամատակարարումը։

Էրդողանը հայտնել է, որ այդ հարցը կքննարկի Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների և արտգործնախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հավելենք նաև, որ Էրդողանն ու Ֆիցոն ստորագրել են Թուրքիայի Հանրապետության և Սլովակիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։ Բացի այդ ՝ կողմերի միջև համագործակցության ևս երեք փաստաթուղթ է ստորագրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի