Վաշինգտոնը պատրաստվում է ԱՄՆ նախագահի երդմնակալությանը․ Թրամփը խոստումներ է տվել

Լուրեր

10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Բոլորը

Վաշինգտոնը պատրաստվում է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այն ավանդաբար տեղի կունենա հունվարի 20-ին տեղական ժամանակով կեսօրին (Երևանի ժամանակով 21:00-ին): Թրամփի հազարավոր կողմնակիցներ հավաքվել են երդմնակալության արարողությունից առաջ տոնական հանրահավաքին։

Թրամփը, որը Միացյալ Նահանգների 45-րդ նախագահն էր և կլինի նաև 47-րդը, նախօրեին ժամանել է ԱՄՆ մայրաքաղաք։ Կիրակի օրը նա նախաճաշել է հանրապետական ​​սենատորների հետ, ապա ծաղկեպսակներ դրել Արլինգթոնի ազգային գերեզմանատանը։ Արարողությանը ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, նորընտիր փոխնախագահ Վենսը և վարչակազմի ապագա անդամները:

Իր երդմնակալությանը նախորդող կիրակի օրը կայացած հանրահավաքում ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է մի շարք արտակարգ գործողություններ ձեռնարկել՝ սկսած իր վարչակազմի կառավարման առաջին օրվանից:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու և երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու իր մտադրության մասին։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում կայացած հանրահավաքում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։

«Ես կդադարեցնեմ պատերազմն Ուկրաինայում։ Ես կկանգնեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում և կկանխեմ Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Դոնալդ Թրամփը (նրա ելույթի ձայնագրությունը հասանելի է YouTube-ում): Նա կոնկրետ ժամկետներ չի նշել այս շրջաններում ռազմական գործողությունների ավարտի համար, սակայն նշել է, որ գլոբալ զինված հակամարտության սպառնալիքը մոտ է։

Հանրապետականը նաև ասել է, որ ԱՄՆ ազգային պաշտպանության զարգացումը կդառնա իր վարչակազմի առանցքային առաջնահերթություններից մեկը։ Նա ասել է, որ մտադիր է զինվորականներին հանձնարարել սկսել «Iron Dome» հակահրթիռային պաշտպանության համակարգի արտադրությունն ու տեղակայումը երկրի տարածքը պաշտպանելու համար։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս խոսել էր ռուս-ուկրաինական հակամարտությունը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու իր հնարավորությունների մասին։ Ավելի ուշ նորընտիր նախագահը փոխել է իր հռետորաբանությունը: Reuters-ը, վկայակոչելով հանրապետականների թիմում երկու աղբյուրների, գրել է, որ նրա խորհրդականները կարծում են, որ Ուկրաինայի հարցում կոնսենսուսի հասնելը կարող է տևել մի քանի ամիս։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի