TikTok-ն անհասանելի է դարձել ԱՄՆ-ում․ ինչ է սպասվում Թրամփի երդմնակալությունից հետո

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Հունվարի 18-ին՝ երեկոյան, TikTok-ը ԱՄՆ-ում անհասանելի է դարձել։ Հավելվածը հանվել է թե՛ Apple-ի, թե՛ Google-ի հավելվածների խանութներից, այն անհասանելի է նաև համացանցում․ գրում է The Verge-ը։

Ըստ TikTok-ի տվյալների՝ սոցիալական ցանցը ԱՄՆ-ում օգտագործում էր 170 միլիոն մարդ։

Հավելվածն սկսեց արգելափակվել ժամը 22:30-ից սկսած: Այժմ հայտնվում է հաղորդագրություն, որում ասվում է․ «Ներողություն, TikTok-ն այս պահին հասանելի չէ։ ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել TikTok-ն արգելող օրենքը: Ցավոք, դա նշանակում է, որ դուք առայժմ չեք կարող օգտագործել TikTok-ը: Մենք բախտավոր ենք` նախագահ Թրամփը նշել է, որ ինքը կաշխատի մեզ հետ TikTok-ը վերականգնելու լուծման վրա, երբ նա ստանձնի պաշտոնը»:

Սոցիալական ցանցի գործունեությունն արգելող օրենքը, որն ուժի մեջ է մտնում հունվարի 19-ից և դեռևս 2024 թվականի ապրիլին ստորագրվել էր Բայդենի կողմից, փաստացի արգելում է TikTok-ը, եթե մայր ընկերությունը՝ ByteDance-ը չվաճառի ընկերության իր բաժնետոմսերի մեծ մասը: Բայց ByteDance-ը վաճառելու պատրաստակամության քիչ նշաններ ցույց տվեց, նույնիսկ երբ վերջնաժամկետը արագորեն մոտենում էր: Փոխարենը, TikTok-ը դատի է տվել ԱՄՆ-ին այդ օրենքի ընդունման համար՝ ի վերջո նախորդ շաբաթ պարտվելով Գերագույն դատարանում։

ByteDance-ին պատկանող մի քանի այլ հավելվածներ նույնպես անջատվել են ցանցից, այդ թվում՝ CapCut տեսախմբագիրն ու Lemon8 սոցիալական հարթակը:

Թվում է, թե TikTok-ի նոր ռազմավարությունը անողոք կերպով գովաբանում է Թրամփին, որը, չնայած սկզբում կոչ էր անում արգելել TikTok-ը, վերջերս նշել է, որ ցանկանում է գտնել այն պահպանելուն ուղղված միջոցներ: Այսօր նա 90 օրով երկարաձգեց ByteDance-ի վաճառքի վերջնաժամկետը:

«Տաք կարտոֆիլ» քաղաքական խաղը, որտեղ ոչ ոք չի ցանկանում TikTok-ի արգելման համար պատասխանատու համարվել, հուշում է, որ հավելվածը կարող է վերջնականապես չվերանալ: Բայց Բայդենից, Թրամփից, ByteDance-ից կամ TikTok-ից վերջնական պլան չտեսնելով՝ պարզ չէ, թե կոնկրետ որքան ժամանակ կարող է մնալ արգելքը:

Ի դեպ, TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Չյուն հանդիպել է Թրամփին Մար-ա-Լագոյի տանը՝ արգելքի ուժի մեջ մտնելուն նախորդող շաբաթների ընթացքում և սպասվում է, որ երկուշաբթի օրը կմասնակցի նախագահի երդմնակալությանը: