Արդյո՞ք չեն հակասում ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հանդեպ պարտավորություններին․ Կարասինը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Լուրեր

30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է նախօրեին Վաշինգտոնում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը՝  հարցադրում անելով՝ արդյո՞ք Հայաստանի կողմից ստորագրված փաստաթղթերը չեն հակասում այլ գործընկերների ու միջազգային կառույցների առջև արդեն իսկ ստանձնած պարտավորություններին, ինչպես, օրինակ, ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին։

«Մտավախություն ունեմ, որ Հայաստանի ներկայացուցիչների գլխապտույտ գործունեությունը բոլորի հետ և ամեն ինչում համագործակցության տարբեր տեսակի պարտադիր փաստաթղթերի ստորագրման հարցում կարող է անսպասելի և բարդ հետևանքներ ունենալ այդ երկրի և նրա ժողովրդի համար։ Հարցեր են առաջանում վերոնշյալ փաստաթղթերի մշակման լրջության և դրանց համապատասխանության վերաբերյալ այն պարտավորություններին, որոնք Հայաստանն արդեն իսկ ստանձնել է այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հանդեպ։ Խոսքը վերաբերում է հատկապես ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։ Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ ազարտը հաճախ բերում է անսպասելի արդյունքների»,- գրել է Կարասինը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի