Իշխանությունները Ռուսաստանի ազդեցությունը փորձում են փոխարինել Թուրքիայի ազդեցությամբ. Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ենթադրենք՝ ԵՄ անդամակցության համար հանրաքվե արեցին, ժողովրդի 95%-ն էլ ասաց համաձայն եմ, հետո՞, Եվրամիությունից մենք ստացե՞լ ենք որոշակի ազդակ, որ իրենք ասում են՝ դուք հանրաքվե արեք, մենք մեր դռները ձեր առաջ կբացենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունները փորձում են ժողովրդին մոլորեցնել՝ ասելով քվեարկեք, վաղը չէ մյուս օրը Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ: Նա նշեց, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանը, կարծես, տրիվիալ ճշմարտություն է ասում։

«Ռուսաստանի արձագանքն էլի տրիվիալ ճշմարտություն է, որովհետև դու չես կարող միաժամանակ լինել մի մաքսային միության անդամ և մի միության, որն ավելի քաղաքական է, բայց նաև ստեղծվել է որպես մաքսային միության, երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել։ Ռուսաստանը ասում է՝ այն, ինչը Փաշինյանը չի ուզում ասի: Սա Ռուսաստանից հեռանալու խնդիր է, բայց ո՞ւր, ես չգիտեմ, որովհետև Հայաստանից արևմուտք Թուրքիան է։ Փաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, տանում է դեպի Թուրքիա, իշխանությունները Ռուսաստանի ազդեցությունը փորձում են փոխարինել Թուրքիայի ազդեցությամբ։ Ֆիդանի վերջին հայտարարությունը, այս իշխանությունների հայտարարությունները, որ Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և Եվրոպական Միության միջև, դա են հուշում»,- նկատեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։