Ադրբեջանական SOCAR-ը վաճառել է Թուրքիայի գազաբաշխման իր 2 խոշորագույն ընկերությունները

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Ադրբեջանական պետական էներգետիկ հսկան և Թուրքիայի խոշորագույն օտարերկրյա ուղղակի ներդրողը՝ SOCAR-ը, վերջնականացրել է իր գազաբաշխիչ ընկերությունների՝ Bursagaz-ի և Kayserigaz-ի վաճառքը մեկ այլ էներգետիկ հսկայի՝ թուրքական Aksa Natural Gas-ին, գրում է Turkiye today-ը։

2019 թվականից SOCAR Türkiye-ի հովանու ներքո գործող Bursagaz-ը և Kayserigaz-ը բնական գազի բաշխման ծառայություններ են մատուցում Բուրսայում և Կայսերիում գտնվող շուրջ 2 միլիոն բաժանորդների:

Մոտավորապես 1,2 միլիոն բաժանորդներով և 7000 կիլոմետրը (4349,6 մղոն) գերազանցող խողովակաշարային ցանցով  Bursagaz-ը Թուրքիայի չորրորդ խոշորագույն բնական գազի բաշխիչ ընկերությունն է՝ վերջնական սպառողական գազի վաճառքի առումով: Մինչդեռ Kayserigaz-ը, որն ունի ավելի քան 7000 կիլոմետր ցանց, բնական գազ է մատակարարում 700,000 բաժանորդների:

Հավելենք, որ օրերս էլ SOCAR-ի Թուրքիայի մասնաճյուղի վերամշակման և նավթաքիմիական ստորաբաժանման ղեկավար Քանան Միրզաևը հայտարարել էր, որ ընկերությունը նախատեսում է շուրջ 7 միլիարդ դոլար ծախսել պոլիոլեֆինի արտադրության մի քանի նոր գործարաններ հիմնելու համար՝ իր Petkim ստորաբաժանման հզորությունն ընդլայնելու նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի