Լրագրողներն ավելի քան 88 հազար ռուս զինվորների անուններ են պարզել, որոնք զոհվել են Ուկրաինայի դեմ պատերազմում

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր առաջնագծում զոհվել է 88,055 ռուս զինծառայողներ։ Նրանց ինքնությունը պարզվել է BBC-ի ռուսական ծառայության, Mediazona-ի և կամավորների խմբի կողմից՝ բաց աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա (ներառյալ մահացածի հարազատների պաշտոնական հաղորդումներն ու հրապարակումները սոցիալական ցանցերում), գրում է Current time-ը։

Նրանց թվում են 6083 կադրային զինծառայողներ Օդադեսանտային ուժերի առավել մարտունակ ստորաբաժանումներից, ծովային հետևակայիններից, պաշտպանության նախարարության և Ռուսաստանի ազգային գվարդիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներից, ինչպես նաև ռազմական օդաչուներ: Լրագրողները նշում են, որ նման մասնագետներ պատրաստելու համար տարիներ ջանք ու միլիոնավոր դոլարներ են ծախսվել։

Դեսանտայինները, ծովայինները և հատուկ ջոկատայինները ամենամեծ կորուստներն են  կրել լայնածավալ ներխուժման առաջին ամիսներին, ավելի ուշ ռազմաճակատում սկսել են  օգտագործել բանտարկյալներից,ժամկետային զինծառայողներից և կամավորներից կազմված ստորաբաժանումները։

2024 թվականի սեպտեմբերին կամավորների կորուստները գերազանցել են պատերազմի մասնակիցների այլ կատեգորիաների, այդ թվում՝ բանտարկյալների և մոբիլիզացված զինվորների կորուստները։

Լրագրողներին հաջողվել է հաստատել 3240 կադրային դեսանտայինների մահը, այդ թվում՝ 654 սպաների։Բացի այդ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է 1247 ծովային հետևակ (214 սպա) եւ 580 հատուկ ջոկատային (108 սպա)։

Լայնածավալ պատերազմի ընթացքում զոհվել են նաև 267 ռուս ռազմական օդաչուներ։ Լրագրողները նշում են, որ դրանք հազվագյուտ մասնագետներ են, և նրանց պատրաստելու համար տարիներ են պահանջվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի