Բաշար Ասադի կնոջը կասկածում են բրիտանական հետախուզության հետ կապերի մեջ

Լուրեր

20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
Բոլորը

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, հնարավոր է, աշխատել է բրիտանական հետախուզությունում նույնիսկ ամուսնությունից։ Այս մասին ասվում է սիրիացի ընդդիմադիր լրագրող Նիզար Նայուֆի հրապարակած փաստաթղթերում, հայտնում է Sky News Arabia-ն։

Փաստաթղթերում նշվում է, որ 1990-ականներին Ասմա Ասադն աշխատանքի է տեղավորվել Լոնդոնի ամերիկյան JP Morgan բանկում՝ շնորհիվ բրիտանական հետախուզության աշխատակից Էլիզա Բոուլերի, որն ապահովել է նրա պաշտոնը։

Նշվում է, որ Սիրիայի իշխանությունները կարող էին իմանալ Ասմա Ասադի նման շփումների մասին։ Այդ պատճառով, ըստ Sky News Arabia-ի, պետության այն ժամանակվա ղեկավար Հաֆեզ Ասադը դեմ էր որդու ամուսնությանն Ասմայի հետ։ Հեռուստաալիքը, սակայն, ընդգծում է, որ դեռևս հնարավոր չէ հաստատել այդ փաստաթղթերի իսկությունը։

Դեկտեմբերի վերջին The Times-ը հայտնել էր, որ Ասմա Ասադը չի կարողանա վերադառնալ Մեծ Բրիտանիա, քանի որ նրա բրիտանական անձնագրի ժամկետը լրացել է: Բրիտանական ԱԳՆ-ում պարբերականի աղբյուրները հաստատել են, որ Ասմա Ասադը Մեծ Բրիտանիայի վավեր անձնագիր չունի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի