Ադրբեջանի սպորտի փոխնախարարն ու Մեհրիբան Ալիևայի ղեկավարած ֆեդերացիան միջազգային պատժամիջոցների են ենթարկվել բռնության համար

Լուրեր

09.01.2025 | 23:00
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն անվտանգային հանդիպում են անցկացրել Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցության վերաբերյալ
09.01.2025 | 22:44
Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրում տեղադրվել է տեսանկարող սարք
09.01.2025 | 22:30
Ավելի քան 52,000 փախստականներ դեկտեմբերին Թուրքիայից վերադարձել են Սիրիա
09.01.2025 | 22:20
Հայաստանի ԱԳՆ-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով վիրավորներին
09.01.2025 | 22:14
Թուրքիան կիբերանվտանգության տնօրինություն է հիմնում տվյալների զանգվածային արտահոսքից հետո
09.01.2025 | 21:58
ՌԴ-ն որոշ առավելություններ ունի, բայց ամբողջությամբ չի գերիշխում․ Պենտագոնի ղեկավարը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակի մասին
09.01.2025 | 21:52
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում. ՆԳՆ
09.01.2025 | 21:44
Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
09.01.2025 | 21:38
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Կոստանյան
09.01.2025 | 21:30
Կրեմլը արագ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի որոշմանը․ այո՛, ՀՀ-ն չի կարող ԵՏՄ-ում մնալով՝ ԵՄ գնալ․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2025 | 21:18
Բաշար Ասադի կնոջը կասկածում են բրիտանական հետախուզության հետ կապերի մեջ
09.01.2025 | 21:06
Այսօր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
09.01.2025 | 21:00
Ինչ անցյալ ունի ՔԿ նախագահի տեղակալը․ Փաշինյանի նշանակումը՝ քննադատությունների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2025 | 20:53
Ութ փաթեթ ափիոն․ Վաղարշապատի համայնքնային ոստիկանների բացահայտումը
09.01.2025 | 20:41
ԵՄ Խորհրդի նոր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Բոլորը

Ադրբեջանի մարմնամարզության ֆեդերացիան, որը 6 ամսով զրկվել է միջազգային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից, Մարմնամարզության միջազգային ֆեդերացիային կվճարի 30 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք՝ մարմնամարզիկների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության համար, փոխանցում է Abzas Media-ն։

Մարմնամարզության էթիկայի հիմնադրամի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի մարմնամարզության ֆեդերացիայի նկատմամբ։ Մերժվել է ազգային ֆեդերացիայի մասնակցությունը Խորհրդի 25-րդ նիստին, որը տեղի կունենա 2025 թվականին Մալթայի Գաուրայում և 86-րդ կոնգրեսին, որը տեղի կունենա Բանգկոկում (Թաիլանդ) 2026 թվականին։

Բացի այդ, Ադրբեջանի մարմնամարզության ֆեդերացիան 6 ամսով զրկվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի գործունեությանը և այլ միջազգային միջոցառումներին մասնակցելուց։ Սակայն նշվում է, որ այս պատժամիջոցը կասեցվել է 12 ամսով՝ անվտանգության միջոցների պահանջների պահպանման պայմանով։

Նշենք, որ Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան 2002 թվականից զբաղեցնում է երկրի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որը ստեղծվել է 1994 թվականին։

Մարմնամարզության ժամանակ անվտանգ միջավայրի ապահովման և մասնակիցների ինքնությունը պաշտպանելու մասին Ազգային ֆեդերացիայի կանոնների համաձայն՝ ֆիզիկական և հոգեբանական բռնությունն արգելված է։ Սակայն Ադրբեջանի մարմնամարզության ֆեդերացիայի նախկին և ներկա մարզիչները խախտել են կանոնները։ Այդ պատճառով պատժամիջոցների են ենթարկվել նախկին գլխավոր մարզիչ Մարիանա Վասիլևան, ներկայիս գլխավոր մարզիչ Սիանա Վասիլևան, մարզիչ Եվգենիա Վիլյաևան։

Ազգային ֆեդերացիայի դեմ պատժամիջոցներ են սահմանվել այն բանից հետո, երբ հաստատվել են այն պնդումները, թե մարզիչները մարմնամարզիկների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառել։ Մարմնամարզության էթիկայի հիմնադրամը լայնածավալ հետաքննություն է սկսել 2020 թվականի հուլիսին ստացված բողոքներից հետո։ 2023 թվականին ավարտված նախաքննության արդյունքում պարզվել է, որ նախկին գլխավոր մարզիչ Մարիանա Վասիլևան ծեծի է ենթարկել մարզիկներին գիրանալու պատճառով, վիրավորել և ստիպել մարզվել, երբ նրանք իրենց լավ չեն զգացել՝ վտանգի ենթարկելով նրանց առողջությունը։ Մարիանա Վասիլևան յուրացրել է մարզիկներից գումար ու մրցանակներ, արգելել է նրանց օգտվել բջջային հեռախոսներից և սահմանափակել ընտանեկան ու այլ անձնական շփումները։ Վասիլևան ներկայում Ադրբեջանի երիտասարդության և սպորտի փոխնախարարն է։

Կարգապահական հանձնաժողովը խախտումների պատճառով Մարիանա Վասիլևային 8 տարով արգելել է մասնակցել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի գործունեությանը և միջազգային միջոցառումներին։ Նա մինչև կյանքի վերջ չի կարողանա գլխավոր մարզիչ լինել Մարմնամարզության միջազգային հիմնադրամին կից որևէ ֆեդերացիայում։

Գլխավոր մարզիչ Սիանա Վասիլևան էլ պատասխանատու է մարմնամարզուհուն հեռախոսով հարվածելու համար։ Նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցների համաձայն՝ Սիանա Վասիլևային 18 ամսով կարգելվի մասնակցել Միջազգային ֆեդերացիայի բոլոր միջոցառումներին և այլ միջազգային միջոցառումների։

Մեկ այլ մարզիչ՝ Եվգենիա Վիլյաևան, մարմնամարզուհուն վիրավորել է քաշի պատճառով։ Պատժամիջոցների համաձայն՝ նա 12 ամիս ժամկետով կզրկվի Մարմնամարզության միջազգային հիմնադրամի գործունեությանը և այլ միջազգային միջոցառումների մասնակցելու հնարավորությունից։

Կարգապահական հանձնաժողովն արդարացրել է ֆեդերացիայի դատավոր Նատալյա Բուլանովային, որը մասնակցել է մեղադրանքների հետաքննությանը։

Մարմնամարզության էթիկայի հիմնադրամի կողմից հայտարարված որոշման համաձայն՝ Ադրբեջանի մարմնամարզության ֆեդերացիան պետք է նշանակի մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հետ համաձայնեցված անվտանգության որակավորված փորձագետ և վերանայի անվտանգության ընթացակարգերն ու մեխանիզմները։ Մինչև 2026 թվականի վերջը յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հաշվետվություն պետք է ներկայացվի, իսկ ազգային ֆեդերացիան խորհրդի կազմում պետք է նշանակի անվտանգության անկախ և անաչառ տնօրենի: Ադրբեջանի մարմնամարզության հիմնադրամը խախտման համար կվճարի 30,000 շվեյցարական ֆրանկ (շուրջ 33,136 ԱՄՆ դոլար) տուգանք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի