Թրամփը չի բացառել Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը ուժով վերցնելու հնարավորությունը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ռազմական կամ տնտեսական միջոցների կիրառումը Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի ձեռքբերման համար, ինչը հանդիսանում է ավելի լայն ընդլայնողական օրակարգի մաս, որը նա առաջ է քաշել նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթելուց հետո:

Թրամփը, որը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, նաև հանդես է եկել Կանադան ԱՄՆ-ի նահանգի վերածելու գաղափարով՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից շատ ավելի մեծ պաշտպանական ծախսեր կպահանջի, նաև խոստացել է փոխել Մեքսիկական ծոցի անունը Ամերիկյան ծոցով:

Պաշտոնը ստանձնելուն դեռ երկու շաբաթ է մնացել, իսկ Թրամփը սկսել է ուրվագծել ագրեսիվ արտաքին քաղաքականություն՝ չնկատելով դիվանագիտական նկատառումները կամ ԱՄՆ դաշնակիցների մտահոգությունները, գրում է Reuters-ը:

Ֆլորիդայի իր հանգստավայրում հրավիրված ասուլիսի ժամանակ հարցին՝ արդյո՞ք նա կարող է աշխարհին հավաստիացնել, որ չի կիրառի ռազմական կամ տնտեսական պարտադրանք՝ փորձելով վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի վրա, Թրամփը պատասխանել է․ «Չեմ կարող բացառել այդ երկուսից և ոչ մեկը, բայց կարող եմ ասել, որ դրանք մեզ պետք են տնտեսական անվտանգության համար»:

Թրամփը քննադատել է կանադական ապրանքների վրա ամերիկյան ծախսերը և Կանադային ռազմական աջակցությունը՝ ասելով, որ ԱՄՆ-ը դրանից որևէ օգուտ չի ստանում, իսկ երկու երկրների միջև սահմանն անվանել է «արհեստականորեն գծված գիծ»։

Նա հայտարարել է, որ մաքսատուրքեր կսահմանի Դանիայի համար, եթե այն դիմադրի Գրենլանդիան գնելու իր առաջարկին, որը, ըստ նրա, կենսական նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար:

Ի դեպ, ԱՄՆ նորընտիր նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, մասնավոր այցով ժամանել է Գրենլանդիա։

Հիշեցնենք, որ Թրամփը հունվարի 6-ին Truth Social-ում գրել էր, որ «եթե Կանադան միավորվի ԱՄՆ-ի հետ», երկու երկրներն էլ կշահեն: Դեռևս նոյեմբերի վերջին նա հայտարարել էր Կանադայից ներմուծման 25 տոկոս մաքսատուրքերի մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի