Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մակրոնը բազմիցս զանգահարել է և սպառնացել ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Լուրեր

09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
Բոլորը

Եթե Ֆրանսիայի քաղաքական դաշտում կա կոնսենսուս, ապա այն միայն «ադրբեջանատյացության» մասին է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևն ադրբեջանական հեռուստաալիքների հետ հարցազրույցում՝ հավելելով, որ խոսքը միայն Ֆրանսիայի գործող իշխանության մասին չէ։

«Իսլամատյացությունն ու այլատյացությունը ֆրանսիական քաղաքական դասի բնորոշ գիծն են։ Գումարած՝ հայկական ազդեցություն, հայկական լոբբի։ Բոլորն ուզում են իրենց աչքի ընկնել հայկական համայնքի առջև և որոշակի դիվիդենտներ ստանալ»,- ասել է Ալիևը։

Նա նաև պատմել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցների մասին։

«44-օրյա պատերազմի ընթացքում վեց-յոթ անգամ զանգեր եմ ստացել Ֆրանսիայի նախագահից՝ փորձելով դադարեցնել ազատագրական պայքարը։ Դրանից հետո սպառնալիքների փորձեր եղան, Լեռնային Ղարաբաղը ճանաչելու սպառնալիքներ եղան։ Հիմա, երբ մեր հարաբերություններն արդեն նկուղային հարկի մակարդակից էլ ցածր են, կարող եմ սա ասել։ Ես պատասխանեցի, որ ցանկացած երկիր, որը 2020 թվականի նոյեմբերից հետո կճանաչի Լեռնային Ղարաբաղը, անմիջապես մեզանից նոտա կստանա դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին։ Եվ Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեման անմիջապես դուրս եկավ օրակարգից։ Նրանք գնացին այլ ճանապարհով՝ ճանաչեցին Սենատի միջոցով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի