Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձերն արդեն միայն անկանխիկ են․ քաղաքապետի խոսնակը մանրամասնել է

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Երևանի հանրային տրանսպորտում հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ գործում են ուղեվարձի անկանխիկ վճարման եղանակները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց, որ գործում են վճարման մի քանի եղանակներ, մասնավորապես՝ «Թել-Սել»-ի թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, «Թել-Սել»-ի բջջային հավելվածով, ինչպես նաև անձնական բանկային քարտերով:

Ըստ Կոստանյանի՝ միասնական տոմսային համակարգին անցնելու ուղեվարձի փաթեթային տարբերակն ամբողջությամբ կգործի փետրվարի 1-ից, սակայն մինչ այդ այն քաղաքացիները, որոնք շատ են օգտվում տրանսպորտից և իրենց համար ավելի մատչելի է փաթեթային տարբերակը, արդեն հնարավորություն ունեն ձեռք բերելու 8 հազար 800 դրամի չափով փաթեթն ու կիրառել։

Այդուհանդերձ, մինչև փետրվարի 1-ը կպահպանվի նաև 100 դրամ սակագինը։

Կոստանյանը մանրամասնեց, որ արդեն ուժի մեջ են նաև արտոնությունները սոցիալական որոշ խմբերի համար։

«Գործում է «transport.yerevan.am» կայքը, որի միջոցով յուրաքանչյուր ոք, կապ չունի արտոնյալ խմբի շահառու է, թե քաղաքացի, որը որևէ տեսակի արտոնություն չունի, կարող են օնլայն, թե շատ պարզ տարբերակով ակտիվացնել իրենց արտոնությունները, թե փաթեթները ձեռք բերել կամ դրանք կցել իրենց անձնական բանկային քարտերին, ինչպես նաև «Թել-Սել»-ի հավելվածով իրականացնել վճարումը, իսկ եթե դրանցից ոչ մեկը հարմար չէ, ապա ձեռք բերեն քարտեր, որոնցով վճարումները կիրականացնեն»,-պարզաբանեց խոսնակը։

Նրա խոսքով՝ ներկայում անկանխիկ վճարման նպատակով մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված են «Թել-Սել» ընկերության համապատասխան սարքեր, և յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել վճարման քարտերն և դրանցով վճարումն իրականացնել։

Կոստանյանի դիտարկմամբ՝ գործող անկանխիկ վճարման համակարգերով զանգվածային խափանման խնդիրներ այս պահի դրությամբ չեն գրանցվել։

«Գուցե դրվագային ինչ-որ իրավիճակներում լինեն, ուստի խնդրում ենք նմանատիպ ցանկացած խնդրի դեպքում քաղաքապետարանին այդ մասին տեղյակ պահել, որպեսզի հընթացս այդ բոլոր հարցերն արագ լուծենք»,-ընդհանրացրեց քաղաքապետի խոսնակը։